Իրանը ցանկանում է մրցել Թուրքիայի հետ գազային հանգույց ստեղծելու հարցում
Թեհրանը գազային հանգույց կստեղծի Պարսից ծոցում՝ Ռուսաստանի, Թուրքմենստանի և Կատարի մասնակցությամբ:
Այս մասին ասել է Իրանի նավթի նախարարը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում ստեղծվում է գազային հանգույց, որում ներգրավված կլինի նաև Ադրբեջանը։ Թուրքիան արագորեն պատրաստում է ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ են երկիրը միջազգային գազային հանգույցի վերածելու համար։