Հայաստանը և Ադրբեջանը գտնվում են խաղաղության շեմին. Բայրամով
Հայաստանը և Ադրբեջանը գտնվում են խաղաղության շեմին՝ փոխադարձ հարգելով միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:
Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստում ունեցած ելույթի ժամանակ։
Նա նշել է, որ հակամարտության ավարտից հետո Ադրբեջանի կողմից ակտիվ աշխատանք է տարվում Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ։