Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են համատեղ նախաձեռնություններըԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ AIPS-իՄթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արելՌուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջևԻրանի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա վճռական և հզոր պատասխանի․ ԱրաղչիԻնքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLurՄեդալներ՝ Վրաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարիցՏարածաշրջանում, որտեղ մենք չենք կարողանա նավթ վաճառել, ոչ ոք նավթ չի վաճառի․ ՂալիբաֆWildberries-ը սկսել է առաջին վճարումները կատարել վաճառողներին պահեստի վրա հարձակումից հետոԿասեցվել են Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներըՔրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցիՀարավային Կորեայում ընդլայնվում են կիբեռանվտանգության միջոցառումներըԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունըՌուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին. ՊեսկովԶելենսկին ամերիկացիների հետ քննարկել է պատերազմի դադարեցման հարցերը. ԼրագրողՄԱԿ-ը կոչ է արել մեծացնել աջակցությունը փախստականներինՄոսկվայի մարզից ավելի քան 33 հազար միգրանտ է արտաքսվելՌուսաստանը ռեկորդային ծավալի նավթ է մատակարարում Հնդկաստանին. BloombergՄի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ Խաչիկ Գալստյանի ուղերձըԿոնգոյում և Ուգանդայում Էբոլայից մահացել է ավելի քան 1000 հոգիԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելուցՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՌուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և ծովային նավերին«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրաՉինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցումՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ շփվելու հնարավորությունիցՓաշինյանը և Գերմանիայի կանցլերը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըԲարձր եմ գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը․ Փաշինյանը՝ ԲըրնհեմինՃամբարակի զորամասում միջադեպի հետևանքով մահացած Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր․ Տիգրան ԱբրահամյանԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն արդեն ունի 18 զոհ և 500 վիրավորՀրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներԻրազեկում․ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան և Նոր Հաճըն համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներԻնչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից Փրկարարները բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամՊենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը օգնում են ԻրանինԹերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ի լցակայանը տուգանվել է ավելի քան 1,2 մլն դրամով
Հայաստանում մեկնարկում է ամենահնամյա «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը. կներկայացվեն 20 երկրի թատրոններ (լուսանկարներ)
Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ հուլիսյան զեկույցն ահազանգում է արդեն ձևավորվող վտանգավոր միտումների մասին. Դավիթ ԱնանյանԴոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազելԱրձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Մեքենան Եղեգիս-Շատին ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը
Ուկրաինան այժմ հարձակվում է Ռուսաստանի խոշորագույն մսամթերք արտադրողի օբյեկտների վրա«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Պաշտոնանկություններ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների պաշտոնների նշանակման վիճակահանությունըՎառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են և չեն ազդի տնտեսական աճի վրա․ Պուտին
Վազող տողեր

Անձնական-քաղաքական հաշվեհարդա՞ր են տեսել, վախեցնո՞ւմ են, թե՞ գաղտնալսող սարք են թողել. դիմում ԱԱԾ տնօրենին, ՆԳ նախարարին և ՔԿ նախագահին

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանին,
ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին,
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին
NEWSPRESS.am լրատվական կայքի
հիմնադիր-տնօրեն Արմենուհի (Արիանա) Հովսեփյանի կողմից

 

Սույն թվականի հունիսի 6-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, դուրս եմ եկել Թումանյան փողոցում գտնվող իմ բնակության հասցեից, վերադարձել եմ ժամը 15:00-ի սահմաններում: Վերադառնալով, փորձել եմ բանալիով բացել բնակարանի դուռը, սակայն նկատել եմ, որ այն արդեն բաց է: Իմ ննջասենյակում հայտնաբերել եմ ամբողջովին տակնուվրա արված զգեստներս: Որևէ թանկարժեք իր, սակայն, տանից չի պակասել:

Անմիջապես ահազանգել եմ ոստիկանություն: Օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության և Քննչական կոմիտեի մեծ թվով աշխատակիցներ, տեղում իրականացրել մասնագիտական աշխատանքներ, ինչի համար հայտնում եմ իմ շնորհակալությունը: 

Սակայն, միայն տեղում իրականացված աշխատանքը բավարար չէ այնքանով, քանի դեռ հայտնաբերված ու պատժված չեն այս՝ նախօրոք պլանավորված հանցագործության կազմակերպիչները և/կամ կատարողները: 

Քանի որ շարքային գողության համար իմ բնակության հասցե ներխուժած անձը կամ անձինք որևէ բան չեն տարել, ես կարող եմ ինձ թույլ տալ ենթադրել, որ չարագործների նպատակն ամենևին էլ գողություն կատարելը չի եղել, այլ, ասենք, ինձ վախեցնելը կամ հաշվեհարդար տեսնելը: 

Եթե այս հանցագործությունն էլ դասվի նախկինում իմ դեմ ուղղված և չբացահայտված հանցագործությունների շարքին, ապա ես իրավունք կունենամ ենթադրելու, որ իրավապահ մարմիններն իրենց «փոքրիկ» շահը կամ ներդրումն ունեն այս գործում: 

Ինձ նաև «շշուկներ» են հասնում, թե իրականացվածը կարող է կապ ունենալ Դոգ մականունով հայտնի՝ Վարդան Ղուկասյանի անվան հետ, քանի որ վերջինս իր ուղիղ եթերների ընթացքում մի քանի անգամ զանգահարել է ինձ: Բացի այդ, YouTube-ում գործում է իմ անվամբ ալիք, որը տեղադրում է միաժամանակ և՛ իմ, և՛ Վարդան Ղուկասյանի ելույթները: Հավաստիացնում եմ, որ որևէ առնչություն չունեմ ո՛չ այդ ալիքի, ո՛չ էլ այն շահագործողների հետ: Դա ձեզ համար շատ հեշտ է պարզելն ու նույնիսկ արգելափակելը:  

Եթե կատարվածը քաղաքական հետապնդում է, ապա հրապարակային կերպով քանիցս քննադատել եմ ընդդիմության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, ՔՊ-ական հայտնի հայրենադավ Գագիկ Մելքոնյանին և որոշ քրեական հեղինակությունների, որոնց անունները ևս պատրաստ եմ հրապարակել հաջորդիվ, ըստ անհրաժեշտության: 

Որպես ակտիվ հասարակական գործիչ, առավել ևս, որպես լրատվական կայքի հիմնադիր-տնօրեն, հարգելի պարոնայք, պահանջում եմ ապահովել իմ անվտանգությունը, կյանքի, ազատ տեղաշարժի և խոսքի ազատության իրավունքները: 

Հարգելի պարոնայք, 

իմ տունը, իմ ննջասենյակը տակնուվրա անելու պատմությունը կասկածելի է այնքանով, որ դեպքը տեղի չի ունեցել այն ժամանակ, երբ ես բացակայել եմ երկրից կամ տուն չեն մտել այն ժամանակ, երբ ես տանն եմ: Ենթադրում եմ, որ հետևել են ինձ, և տուն մտել օրը ցերեկով՝ վստահ լինելով, որ ես տանը չեմ: 

Իսկ գուցե ինչ-որ ավելի արժեքավոր բա՞ն են փնտրել կամ ընդհակառակը՝ բերել թողել... Դե, ասենք, գաղտնալսող կամ տեսագրող սարք... Այս ամենը ստուգելը ևս ձեր պարտքն է:  

Ես չեմ ուզում հավատալ, որ Հայաստանում իրավապահ համակարգը կամ թույլ է այնքան, որ մի սովորական բնակարանագողի չի կարողանում բռնել (եթե իհարկե, նա սովորական գող էր) կամ ինքը հանցակից կամ գործիք է դառնում ինչ-որ մարդկանց ձեռքում: 

Սպասում եմ ձեր օպերատիվ արձագանքին: