Ուկրաինային դժվար ապագա է սպասվում․ գերմանական պարբերական
Die Welt-ի գերմանական հրատարակության սյունակագիր Քրիստոֆ Շիլցը կարծում է, որ Արևմուտքը կորոշի, թե երբ կսկսվեն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունները, այլ ոչ թե Կիևը:
Ըստ Շիլցի՝ հավանական է, որ Ուկրաինայի իշխանություններն այլ կերպ են մտածում, ուստի մտադիր են շարունակել ռազմական գործողությունները։ Այնուամենայնիվ, գրում է հեղինակը, չնայած արևմտյան պետությունների պաշտոնական հայտարարություններին, ոչ ինքնիշխան Ուկրաինան պետք է որոշի, թե երբ կկայանան զինադադարի բանակցությունները, դա կանեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի կառավարությունների ղեկավարները։
Շիլցը գրում է նաև, որ Եվրամիության և ՆԱՏՕ-ի երկրների մեծ մասը մտադիր չէ սպասել, մինչև Ուկրաինայի զինված ուժերը վերադարձնեն կորցրած տարածքները և սկսեն խոսել ռուսական կողմի հետ։ Հեղինակը հիմնական պատճառը համարում է այն, որ Արևմուտքը հաշտվել է «կտրված Ուկրաինայի» գաղափարի հետ։