Իշխանությունն ուժեղ չէ, ընդդիմությունն է թույլ․ Սարգիս Ավետիսյան
«Համերաշխություն» շարժման համակարգող Սարգիս Ավետիսյանը վստահեցնում է ընդդիմությանն անհրաժեշտ է ուժեղանալ։
«Սրանք (նկատի ունի իշխանություներին-հեղ․) ուժեղ չեն, ընդդիմությունն է թույլ»,-ասաց Ավետիսյանը՝ ասուլիսի ժամանակ։
Նա վստահեցնում է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի մեջ կան մարդիկ, ովքեր շատ լավ են պատկերացնում, թե ինչպես ու ինչ ճանապարհով պետք է հարցը լուծել, սակայն նրանց չեն լսում, քանի որ իրենք չեն այդ քաղաքական ուժերի ղեկավարները։
«Բոլորը պետք է միասնական լինեն․ կամ պետք է ասեն՝ եկեք տեսնենք ինչ ենք անում, կամ պետք է ասեն՝ գնացեն տուն քնելու»,-նկատեց Սարգիս Ավետիսյանը։