Թիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում
Դիմում գրի, հայրդ ընդդիմադիր է. Դատախազին հեռացրել են համակարգից
Իտալիայի Միլան քաղաք զինվորներ կբերվեն՝ ցուցարարներին դիմակայելու համարՄրգավետում հարսանիքի մասնակիցները վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանվածԱյն պնդումը, թե ԵԱՏՄ-ից դուրս գալը կապացուցի անկախության և ինքնիշխանության ամրապնդումը, մոտավորապես նույնն է, ինչ եթե ձեզ ասեին, որ ոտքերը կտրելուց հետո դուք կսկսեք ավելի արագ վազել․ ապուշությո՞ւն է․ Արման ԱբովյանԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան«Սևանա լիճ 2050». COP17-ի շրջանակում Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիր կիրականացվիՀոկտեմբերի 25-ին Բագրատ Սրբազանը մեկնում է Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրությունների
Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Փարիզի արվարձանում հրաձգություն է տեղի ունեցել․ կա զոհ և վիրավորներԱնցած եռամսյակի ընթացքում լրագրողների նկատմամբ որևէ ֆիզիկական բռնության դեպք չի արձանագրվել. Աշոտ ՄելիքյանՍանկտ Պետերբուրգում տղամարդը խաղալիք ատրճшնшկով թալանել է խանութը
Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է
Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն դատարան
«Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան
Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանը» 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան ԱբրահամյանԿրեմլը հայտնել է՝ որտեղ և երբ կանցկացվեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններըՆերկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունըՍև ծովում խորտակվել է Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը
Մարտունիում զանգվածային ընտրախախտումներ են նկատվել
Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե ՀովհաննիսյանՀռոմի պապին խորհուրդ են տվել չթռչել ուղղաթիռով
Փաշինյանի «չիստիմ-բլիստիմ»-ը․ քաղաքական մեսի՞ջ, հանրային ուշադրության կառավարո՞ւմ, թե՞ հերթական բեմադրություն
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությանն աջակցելու համար կներգրավեն ոստիկանական ուսումնարանների կուրսանտներին
Տեսանյութ

ՀՀ նախագահն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին:

Ողջունելով հյուրին նախագահն ասել է. «Շատ ենք կարևորում Ձեր այցելությունը Հայաստան: Անկախության շրջանից հետո հայ-գերմանական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել, և դրանք ընդգրկել են տարբեր բնագավառներ: Այս ամենը նպաստել է մեր բարեկամական հարաբերությունների հաստատմանն ու զարգացմանը:

Միջխորհրդարանական հարաբերությունների սերտացումը և ակտիվացումը կարևոր է նաև մեր երկրի կառավարման համակարգի բարելավման համար:

Վստահ եմ՝ Ձեր այցելությունը կնպաստի ոչ միայն խորհրդարանական մեր կապերի ամրապնդմանը, այլ նպաստող կլինի Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Միխայել Ռոթը նշել է. «Շատ շնորհակալ եմ, պարոն նախագահ, Ձեր հյուրընկալության համար: Այն հարաբերությունները, որ մենք ունենք խորհրդարանականների, ինչպես նաև կառավարության ներկայացուցիչների հետ շատ լավ և արդյունավետ են, սակայն, կարծում եմ՝ դրանք բավարար չեն այնպիսի ժամանակներում, որոնցում ապրում ենք, մասնավորապես՝ անորոշության, ճգնաժամերի և պատերազմների ժամանակաշրջանում: Ուստի կցանկանայի, որ իմ այս այցն ընկալեիք որպես մի համեստ քայլ, համերաշխության նշան մի երկրի նկատմամբ, որը ժողովրդավարական արժեքներով ընթանում է դեպի եվրոպական համընդհանուր արժեհամակարգերի ընտանիք»:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Գերմանիայի միջև անկախությունից հետո հաստատված բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:

Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային իրողությունների, Հայաստանի անվտանգային խնդիրների և դրանց հաղթահարման հնարավորությունների վերաբերյալ:

Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը որդեգրել է տարածաշրջանում կայուն խաղաղության և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հստակ դիրքորոշում: Այս կապակցությամբ Միխայել Ռոթը հավաստիացրել է, որ Գերմանիան լիարժեքորեն աջակցում է Հայաստանի և Հայաստանի կառավարության ջանքերին, որոնք միտված են տարածաշրջանային խնդիրների լուծմանն ու վերջնական խաղաղության հաստատմանը:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել են Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն ու ժողովրդավարական ինստիտուտների կայացումը: Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամորեն ընտրել է ժողովրդավարության ուղին և անշեղորեն ընթանում է այդ ճանապարհով:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-գերմանական բազմաշերտ համագործակցության հետագա ընդլայնման ուղիների վերաբերյալ: