ԱՄՆ-ը չի օգնի Ուկրաինային
Ցանկացած երկրի, այդ թվում՝ Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի անդամ դառնալը որոշակի գործընթաց է, և ԱՄՆ-ն չի ծրագրում դա արագացնել։
Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը։
«Դաշինքի որոշումները կայացնում են 31 դաշնակիցներ և երկրներ: Ահա թե ինչպես է այն աշխատում: Գործընթաց կա, բաց դռների քաղաքականություն կա, և մենք հավատարիմ ենք դրան»,- ասել է նա։