Սերբիան կհամագործակցի ԱՄՆ-ի հետ. Վուչիչ
Սերբիան կավելացնի գործընկերությունը ԱՄՆ Զինված ուժերի հետ: Այս մասին հայտարարել է նախագահ Ալեքսանդր Վուչիչը ԱՄՆ Ազգային գվարդիայի բյուրոյի ղեկավար, գեներալ Դանիել Հոքանսոնի հետ հանդիպումից հետո։
«Մեր երկիրը, պահպանելով ռազմական չեզոքությունը, պատրաստ է բարելավել գործընկերային համագործակցությունը ԱՄՆ բանակի հետ՝ Բալկանյան տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս խաղաղություն և կայունություն պահպանելու համար»,- ասել է Վուչիչը։
Հունիսի 16-ից հունիսի 30-ը Սերբիան ԱՄՆ-ի և 10 այլ գործընկեր երկրների հետ համատեղ «Platinum Wolf 23» զորավարժություններ կանցկացնի հանրապետության հարավում։