Ռուսաստանը լքեց Հայաստանը. Գերմանացի պատգամավոր
Ռուսաստանի կառավարությունը լքեց Հայաստանը: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։
Պատասխանելով այն նկատառմանը, թե ռուս պաշտոնյաներն ասում են, թե Հայաստանում ԵՄ առաքելությունը նպատակ ունի Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից, նա ասաց.
«ՌԴ արտգործնախարարն անվերջ շարունակում է իր իմպերիալիստական արտաքին քաղաքականությունը՝ տարածելով Կրեմլի քարոզչությունը: Մենք կամայականորեն չենք եկել ապահովելու հայ ժողովրդի անվտանգությունը։ Մենք օկուպանտներ չենք, բայց համագործակցելով Հայաստանի իշխանությունների հետ՝ նպաստում ենք տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ Տարածաշրջանում ծանր զրահատեխնիկայով զինված ռուսական զորքեր կան, և մենք, ի տարբերություն նրանց, այստեղ ենք քաղաքացիական առաքելությամբ»,- նշել է պատգամավորը։