Թրամփը քրեական գործով մեղադրյալ է դարձել
ԱՄՆ դատախազությունը ծանուցում է ուղարկել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, որ նա քրեական հետաքննության է ենթարկվում իր տանը հայտնաբերված գաղտնի փաստաթղթերի պատճառով, գրում է Politico-ն։
Արդարադատության դեպարտամենտի կանոնների համաձայն դատախազները կարող են նման ծանուցում տրամադրել նրանց, ովքեր ամենայն հավանականությամբ մեղադրվելու են՝ նրանց հնարավորություն տալով ցուցմունք տալ նախքան մեղադրական եզրակացության հրապարակումը:
Խոսքը այն փաստաթղթերի մասին է, որոնց Թրամփը մուտք է ունեցել նախագահ աշխատելու ժամանակ: