Վաշինգտոնում նախատեսվող Միրզոյան-Բայրամով հանդիպումը հետաձգվում է․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը։
«Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է:
Հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի»,-գրել է ԱԳՆ խոսնակը: