Հայաստանի Սահմանապահ ծառայության ներկայացուցիչները մեկնել են Բաքու
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթանում է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստը:
ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ նիստին մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և սահմանապահ ծառայությունների ներկայացուցիչները, ԱՊՀ գործադիր կոմիտեն, ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնը։
Հանդիպման ժամանակ քննարկվելու են ԱՊՀ անդամ երկրների սահմաններին տիրող իրավիճակը և դրա զարգացման միտումները: