Նեթանյահուն զգուշացրել է Բլինքենին, որ Իրանի հետ ոչ մի գործարք չի կանգնեցնի Իսրայելին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։
Նեթանյահուի գրասենյակից հայտնում են, որ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել երկրների համագործակցությանը, ինչպես նաև մերձավորարևելյան տարածաշրջանում առկա խնդիրներին: Զրուցակիցները մանրամասն քննարկել են նաև Իրանի հետ կապված իրավիճակը։
Նեթանյահուն վերահաստատել է իր հետևողական դիրքորոշումն այն մասին, որ Իրանի հետ միջուկային համաձայնագրին վերադառնալը չի կանգնեցնի Իրանի միջուկային ծրագիրը: