Հունիսի 1-ից մինչև այսօր Արմավիրը չի ոռոգվում, որովհետև ջուրը թուրքերն են տանում, փակվել է․ վերևից ասել են` չբացեք ջուրը․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է․
«Ըստ Արցախյան առաջին պատերազմում Բերձորի միջանցքի ազատագրման, Վարանդայի ու Սանասարի մարտական գործողությունների մասնակից, Սիսական 2-րդ վաշտի հրամանատար, զորամիավորումների զորային հետախուզության նախկին պետ, գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանի` հունիսի 1-ից Արաքսից ջուրը Նիկոլի հրամանով փակվել է Արմավիրի համար:
— Հունիսի 1-ից մինչև այսօր Արմավիրը չի ոռոգվում, որովհետև ջուրը թուրքերն են տանում, փակվել է: Վերևից ասել են` չբացեք ջուրը: Այսինքն` Արմավիրը և հարակից բոլոր շրջանները այսօր գյուղատնտեսական սպանդի են ենթարկվում: Եթե անցած տարի 51 տոկոս էր գյուղատնտեսությունը կրճատվել, հիմա 80 տոկոս գյուղատնտեսությունը կկրճատվի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: