Թիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում
Դիմում գրի, հայրդ ընդդիմադիր է. Դատախազին հեռացրել են համակարգից
Իտալիայի Միլան քաղաք զինվորներ կբերվեն՝ ցուցարարներին դիմակայելու համարՄրգավետում հարսանիքի մասնակիցները վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանվածԱյն պնդումը, թե ԵԱՏՄ-ից դուրս գալը կապացուցի անկախության և ինքնիշխանության ամրապնդումը, մոտավորապես նույնն է, ինչ եթե ձեզ ասեին, որ ոտքերը կտրելուց հետո դուք կսկսեք ավելի արագ վազել․ ապուշությո՞ւն է․ Արման ԱբովյանԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան«Սևանա լիճ 2050». COP17-ի շրջանակում Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիր կիրականացվիՀոկտեմբերի 25-ին Բագրատ Սրբազանը մեկնում է Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրությունների
Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Փարիզի արվարձանում հրաձգություն է տեղի ունեցել․ կա զոհ և վիրավորներԱնցած եռամսյակի ընթացքում լրագրողների նկատմամբ որևէ ֆիզիկական բռնության դեպք չի արձանագրվել. Աշոտ ՄելիքյանՍանկտ Պետերբուրգում տղամարդը խաղալիք ատրճшնшկով թալանել է խանութը
Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է
Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն դատարան
«Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան
Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանը» 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան ԱբրահամյանԿրեմլը հայտնել է՝ որտեղ և երբ կանցկացվեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններըՆերկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունըՍև ծովում խորտակվել է Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը
Մարտունիում զանգվածային ընտրախախտումներ են նկատվել
Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե ՀովհաննիսյանՀռոմի պապին խորհուրդ են տվել չթռչել ուղղաթիռով
Փաշինյանի «չիստիմ-բլիստիմ»-ը․ քաղաքական մեսի՞ջ, հանրային ուշադրության կառավարո՞ւմ, թե՞ հերթական բեմադրություն
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությանն աջակցելու համար կներգրավեն ոստիկանական ուսումնարանների կուրսանտներին
Քաղաքականություն

Չի կարելի քաղաքացու վրա թքող «սուրոյին» հետո դիմել պարոնով ու նրա ղեկավարած պատվիրակության մեջ գնալ գործուղման. Վահե Հովհաննիսյան

Չի կարելի քաղաքացու վրա թքող «սուրոյին» հետո դիմել պարոնով ու նրա ղեկավարած պատվիրակության մեջ գնալ գործուղման։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը՝ զուգահեռներ տանելով Արագածավանի սկանդալային դեպքի ու երկրում առկա իրավիճակի միջև։

«Հայաստանը, իրականում, մի մեծ Արագածավան է։ Մասշտաբների տարբերություն է, և ոչ՝ բովանդակության։ Ողջ երկրով այլ «սուրոներ», կապել են «գալստուկները» ու փչան Սուրոյից դարձել պարոններ, մեծարգոներ։

Գյուղի Սուրոն մի գյուղում մի տղայի հանդեպ իրեն պահում է անասունի պես։ Մասշտաբային այլ «Սուրոներ»՝ երկրի մակարդակով 5000, 10 000 տղերքի հանդեպ նույնը չե՞ն արել. պատերազմ հրահրելով, պատերազմը շուտ չկանգնեցնելով։

Մեր կյանքի ամեն քայլին մի ՔՊ-ական «Սուրո» է՝ անգրագետ, անպիտան, մատնիչ ու անհայրենիք։ Արդեն ունեն գալստուկ, ստանում են պրեմիա, անգիր արած 4-5 նախադասություն՝ տանք պրծնենք, Նիկոլը ի՞նչ անի, Ղարաբաղը միշտ էլ մերը չի եղել, նորմալ առևտուր կանենք թուրքերի հետ և այլն։

Շատ հստակ ձևավորվել է «Սուրոների կաստան», որը վատ դերձակի նման մկրատն առած ձևում է մեր հայրենիքը, ու կտոր-կտոր դեն շպրտում։

Կա ենթասուրոների մեծ զանգված, որը հորինած ինքնաարդարացմամբ սպասարկում է «Սուրոների կաստային»՝ հիմնականում քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնողների մեջ։ Սրանք սուրոներին ուժ են տալիս, թույլ են տալիս մարդ զգալ։ Եվ «սուրոները», շրջապատված ոստիկան, քննիչ, դատախազ, դատավոր շքախմբով, իրենց զգում են անվտանգ ու հարատև։

Բայց Արագածավանի ժողովուրդը ցույց տվեց այն ընթացքը, որը սպասում է Հայաստանին։ Իսկ հրապարակայնորեն խոսող արագածավանցիները ցույց տվեցին, թե ինչպիսի պիտի լինի Հայաստանում սպասվող փոփոխությունների առաջնորդությունը՝ պարզ, շիտակ, տրամաբանված, մարդկային դեմքով, մարդկային ցավով։ Այս արագածավանցի լիդերները շատ ավելի արժեքավոր են, քան՝ երևաններում, դուբայներում, լոսերում, միկոնոսներում և այլուր իրենց գույքերին գերի լիդերները։

Չի կարելի քաղաքացու վրա թքող «սուրոյին» հետո դիմել պարոնով ու նրա ղեկավարած պատվիրակության մեջ գնալ գործուղման։ Ու ժամանակն է նաև, որ ենթասուրոները անհատական որոշումներ կայացնեն՝ «լիարժեք սուրո՞» են, թե՞ մարդ։ Կարևոր է նաև, որ բուն «սուրոների կաստայում» ճիշտ հասկանան պրոցեսները։ Լինեն մարդիկ, ովքեր գոնե իրենց անձնական շահերից ելնելով կհասկանան, որ ընթացքը տանում է պայթյունի։

Հայաստանում անկասկած լինելու են լուրջ փոփոխություններ, ու կարևոր է թե´ ժամանակը, թե´ սահունությունը, խաղաղ ընթացքը։ Այս մի պրոցեսը նախորդ բոլորից պետք է տարբերվի. այն պետք է լինի վստահության վրա հիմնված, իրար աչքերի մեջ նայելով, այն պետք է լինի նոր մարդկանցով, նոր գաղափարներով, նոր անկեղծ խոսքով, նոր շարժումներով ու իրար լսելու, իրար հարգելու նոր մշակույթով»,-գրել է Հովհաննիսյանը։