Որքան փաշինյանական ռեժիմը հարմարվողականություն է դրսևորում ադրբեջանական պահանջների առաջ, այնքան Ադրբեջանի ախորժակը բացվում է. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանը կեղծ տեղեկությունների արշավը շարունակում է` փորձելով Արցախի ապառազմակացման հարցը բերել ուժի կիրառման դաշտ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Այս ամենը տեղի է ունենում ՀՀ-Ադրբեջան բանակցությունների միջնորդությունը ստանձնած երկրների աչքի առաջ:
Որքան փաշինյանական ռեժիմը հարմարվողականություն է դրսևորում ադրբեջանական պահանջների առաջ, իրեն առաջ գցելով Արցախն ու Հայաստանի տարբեր բնակավայրեր ադրբեջանական հռչակում, Ադրբեջանի ախորժակը բացվում է ու ավելին է պահանջում»,-գրել է Աբրահամյանը։