Մեզ համար սա ևս անակնկալ էր. Գայանե Հակոբյանի պաշտպանը՝ նիստը դռնփակ անցկացնելու մասին
Մեզ համար սա ևս անակնկալ էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գայանե Հակոբյանի պաշտպաններից Վարդուհի Էլբակյանը՝ անդրադառնալով Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի գործով դատական նիստը դռնփակ անցկացնելու մասին դատարանի որոշմանը:
«Մենք այսօր ունեինք ինքնաբացարկի միջնորդություն ու ևս երեք միջնորդություն։ Ոչ թե ունեինք, այլ ունենք։ Դռնփակ դատական նիստ անցկացնելու վերաբերյալ այս որոշումը մեզ համար անակնկալ էր ու զարմանալի»,- ասաց Գայանե Հակոբյանի պաշտպանը։
Նա նկատում է, որ նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ որոշումը ամեն դեպքում պիտի կողմերի համաձայնությամբ տեղի ունենա։
«Հիմա կփորձենք պարզել, թե դռնփակ նիստ անցկացնելու դիրքորոշումը որտեղից է առաջացել»,- հավելեց նա: