Ենթադրում եմ, առկա է լրջագույն ճնշում՝ պաշտպաններից հրաժարվելու հարկադրանք․ փաստաբան
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը, անդրադառնալով զոհված զինծառայողի մայր՝ Գայանե Մարտիրոսյանի պաշտպանների այսօրվա հայտարարությանը, գրում է.
«Տիկին Գայանեի պաշտպանական երկրորդ խումբն էլ է դադարեցնում պաշտպանությունը:
Ես ենթադրում եմ, որ առկա է լրջագույն ճնշում` պաշտպաններից հրաժարվելու հարկադրանք:
Դատական նիստն էլ տեղի է ունենում դռնփակ` առանց օրենքով սահմանված որևէ հիմքի»։