Բաքվի և Երևանի միջև կա պայմանավորվածություն, թե որտեղով է անցնելու երկաթգիծը․ ՌԴ փոխվարչապետ
Վերջին հաշվով տեքստը բարձր պատրաստվածության մեջ է, երկու-երեք անհամապատասխանություն կա»։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ խոսելով Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման մասին։
Նրա խոսքով՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների մասնակցությամբ վերջին բանակցությունները տևել են 9 ժամ։ Այս հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, թե որ կետերով է անցնելու երկաթգիծը, ինչպես է իրականացվելու մաքսային հսկողությունը։
«Սա սովորական երկաթուղի է լինելու։ Հայաստանի ինքնիշխանության վրա ոչ ոք չի կասկածում. Բոլոր կողմերը ցանկություն ունեն մոտ ապագայում սկսել կապի ապաշրջափակման գործընթացը»,- ընդգծել է ՌԴ փոխվարչապետը և հավելել, որ ԱԴԾ-ի կողմից սահմանային հսկողություն իրականացնելու հնարավորությունը կախված կլինի Հայաստանից։