Գայանե Հակոբյանը մեղավոր է ճանաչվել, պատիժը պայմանականորեն չի կիրառվի, նա ազատ արձակվեց
44-օրյա պատերազմում նահատակված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե (Ազգուշ) Մարտիրոսյանը, դատապարտվեց ազատազրկման՝ 4 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով առաջադրված մեղադրանքում և դատապարտեց ազատազրկման՝ 4 տարի ժամկետով, հաշվակցելով Մարտիրոսյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ Մարտիրոսյանի նկատմամբ որպես պատիժ է սահմանվել ազատազրկումը՝ 3 տարի 11 ամիս ժամկետով։ Դատարանը որոշել է պատիժը պայմանականորեն չկիրառել՝ փորձաշրջան սահմանելով 1 տարի ժամկետով։
Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացվեց, նա դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեց։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում