Առաջարկում եմ խոսել երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրների մասին․ Պուտինը՝ Փաշինյանին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է խոսել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային խնդիրների մասին․
«Ուրախ եմ այսօր ևս մեկ անգամ խոսել հայ-ռուսական հարաբերություններում առկա իրավիճակի, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների մասին, որոնց մասին մենք այդքան մանրամասն խոսել ենք Մոսկվայում՝ նախորդ հանդիպման ժամանակ։ Շատ ուրախ եմ Ձեզ կրկին տեսնելու համար», - ասել է Պուտինը։