ՊՆ-ն պատվոգիր է հանձնել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնին»
ՀՀ Զինված ուժերի ավիացիայի վարչության ներկայացուցիչներն այսօր պաշտոնապես հանձնեցին ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով արժանացած Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվոգիրը․
«Շնորհակալություն ենք հայտնում Պաշտպանության նախարարությանը պատվաբեր գնահատանքի համար:
Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը»,- ասվում է ՊՈԱԿ-ի հայտարարության մեջ։