Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Ինչու Բաքուն հրաժարվեց վաշինգտոնյան հանդիպումից․ գործարք Ռուսաստանի՞, թե՞ Արևմուտքի հետ. «Հրապարակ»

«Նախօրեին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի խնդրանքով Վաշինգտոնում հունիսի 12-ին կայանալիք արտգործնախարարների հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամանակով։ Ադրբեջանական կողմը չի նշում, թե որքան ժամանակով է խնդրել հետաձգել։ Վաշինգտոնից էլ երեկ հայտարարեցին, թե ժամկետներ հայտնի չեն։ Թեպետ Ադրբեջանի խնդրանքի մասին հաղորդած Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել էր, թե նոր ժամկետների մասին տեղեկություն պետք է հրապարակի ԱՄՆ պետքարտուղարությունը։ Ինչո՞ւ չեղարկվեց վաշինգտոնյան հանդիպումը, եթե մայիսի սկզբին նույն վայրում 4 օր տևած հանդիպումներից հետո  հաղորդվում էր, որ բավական ուշագրավ բանակցություններ են եղել, որոշ հարցերում առանցքային համաձայնության են եկել։ Թվում է, թե արևմտյան ձևաչափը ձեռնտու է Բաքվին, Արցախը ամբողջությամբ հանձնվում է Ադրբեջանին, չկա  կարգավիճակի հարց, կա միայն երկխոսելու թեմա, իսկ Վաշինգտոնը ողջունել էր Ալիևի այն ելույթը, որտեղ վերջինս պահանջում է Արցախի հայերից «վիզը ծռած գալ ու համաներում խնդրել»: Այս ամենի փոխարեն Ադրբեջանից պահանջվում է ընդամենը հարգել ՀՀ տարածքային ամբողջականությունը։ 

Ադրբեջանական քարոզչադաշտը վաշինգտոնյան հանդիպումից հրաժարվելու փաստարկ է բերում ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերի կոչը՝ Լաչինի միջանցքը բացելու, ինչպես նաև գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումներին չխոչընդոտելու վերաբերյալ: Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գնահատմամբ՝  ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը պատասխան է Ադրբեջանի՝ ՌԴ-ի հետ ընթացող ուշագրավ փոխհարաբերություններին։ Քաղաքագետի կարծիքով ներկայումս Արևմուտք-Ռուսաստան դիմակայության բավականին լարված փուլ է, որից փորձում է օգտվել Ադրբեջանը, մասնավորապես առևտրի գնալ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, բայց քանի որ գործարքի ընթացքն այնքան էլ հարթ չէ, ուստի «պաուզա» է վերցրել։ Քաղաքագետի խոսքով Արևմտյան հարթակն այժմ այնքան էլ գրավիչ չէ Ադրբեջանի համար, քանի որ այնտեղից Արցախի վերաբերյալ կոշտ նախազգուշացումներ են տրվել Ադրբեջանին, միևնույն ժամանակ Արևմուտքի խնդիրը ոչ թե Արցախի հումանիտար հարցերն են, այլ ՌԴ-ի հետ Բաքվի առևտուրը կանխելը․ «Հիշենք, որ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը կրկնել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը՝ Միխայիլ Ռոթը և ԵԱՀԿ-ում նման հայտարարություն է ընդունվել»։

Քաղաքագետը մյուս կողմից  ուշադրություն հրավիրեց Ալիևի՝ մայիսի 28-ին Լաչինում արած մի շարք սպատնալից հայտարարությունների վրա։ Մասնավորապես, Ալիևը պնդում է, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց բացի, Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի մի քանի այլ նախապայմաններ, այդ թվում՝ երկրների միջև սահմանազատումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի պայմանների հիման վրա՝ «Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային պայմանների վրա, պետք է բացվի Նախիջևան տանող ճանապարհը, և հայկական զորքը պետք է դուրս գա Արցախից»։

Դիմելով արցախահայերին՝ ադրբեջանական պետության ղեկավարը պնդեց՝ «Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ աղբարկղը նետել կեղծ «պետական ատրիբուտները», լուծարել խորհրդարանը և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին ․«Ալիևը, ըստ էության, հայտարարեց, որ ամեն ինչ իր պայմաններով պետք է լինի, որից հետո ինքը կճշտի իր հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ։ Իսկ չմոռանանք, որ դրանից առաջ Ռուսաստանն ու Իրանը Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարության մասին ռուս-իրանական համաձայնագիր ստորագրեցին, որը կապելու է Իրանը և Ռուսաստանը Ադրբեջանի տարածքում, Ադրբեջանի հետ պայմանագիր չեն կնքել, այսինքն, Ալիևը, ըստ էության, ասել է հետևյալ՝ ինձ տվեք Արցախը, սա է այն պայմանը, որից հետո ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները հեշտացնելու, նաև վերոնշյալ ռազմավարական ճանապարհը գործարկելու համաձայնություն կտա /իհարկե, բառացի չի ասում, բայց հասկանում ենք դա/։ Այսինքն, սա արևմուտքի տնտեսական սանկցիաները և Ռուսաստանի շրջափակումը ճեղքող ճանապարհ է և Ալիևը առևտուր է անում, սրանով են պայմանավորված արևմուտքից հնչող կոշտ հայտարարությունները, այսպիսով փորձում են կանխել Բաքվի առևտուրը և ճնշում են Ադրբեջանի վրա»։

Ադրբեջանը կհայտնվի ռուս-իրանակա՞ն, թե՞ Արևմուտքի տիրույթում, քաղաքագետը կանխատեսումներ չի անում, ընդգծում է միայն, որ ՌԴ-ն թերևս հասկանում է, որ Ադրբեջանը կարող է իր ուզածը ստանալ և ինչ-որ պահի շրջվել դեպի Արևմուտք․«Սրանով է պայմանավորված, որ Արցախում խաղաղապահների ներկայությունը ճնշում է Ադրբեջանի վրա, մյուս կողմից՝ ԵՄ-ն նույնպես ավելացնում է դիտորդների քանակը, այսինքն՝ Արցախն այն մի կետն է, որով ճնշում են Ադրբեջանին։ Կարծում եմ՝ այս վերջին հայտարարություններն են պատճառը, որ Ադրբեջանը չի ցանկացել գնալ Վաշինգտոն՝ հաշվի առնելով, որ իր վրա ճնշումներ են լինելու»։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Դանիելյանի բնորոշմամբ, Հայաստանն ի դեմս իշխանության «օբյեկտ» է, որը շատ վատ խաղում է հակադրությունների վրա ու փորձում ժամանակ շահել․ «Մինչդեռ հաղթում է այն երկիրը, որը ծրագրեր է գծում և նախաձեռնություններով հանդես գալիս»։ Բայց քաղաքագետի խոսքով՝ ՀՀ կամազուրկ իշխանավորները դրան ունակ չեն։

ՔՊ-ական նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի կարծիքով էլ Արևմուտքից հնչող կոշտ հայտարարություններն ընդամենը պատրվակ են, Ադրբեջանն այլ նկրտումներ ունի և դրանք պետք է դիտարկել տարածաշրջանային զարգացումների տիրույթում․ «Էրդողանը վերընտրվում է: Նա և այդ երկրի այլ պաշտոնյաներ բազմիցս են հայտարարել, որ «թուրքի ճանապարհն անցնում է նաև Զանգեզուրով...»: Սա զուտ հայտարարություն չէ, այլ ծրագրերի մասին խոստովանություն»: Էրդողանի վերընտրվելուց հետո, ըստ Հայրապետյանի, լրջորեն աճում է ՀՀ–ի դեմ ագրեսիայի գնալու ռիսկը: Դրա համար էլ Բաքվին հարմար է մեղավորներ փնտրել ու չեղարկել, այսպես կոչված, «խաղաղության» գործընթացը»: