Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Եթե պիտի հրաժարվեիր պայքարից, լավ կլիներ՝ դուրս գալուց առաջ մտածեիր. զոհվածի ծնող. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Զոհված զինծառայողի մորը՝ Գայանե Հակոբյանին, դատարանը երեկ դատապարտեց 4 տարվա ազատազրկման։ Սակայն պատիժը պայմանականորեն չկիրառեց՝ նշանակելով մեկ տարի փորձաշրջան՝ երկրից չբացակայելու պայմանով։ Իսկ մինչ այդ Գայանե Հակոբյանը հերթական անգամ հրաժարվեց փաստաբանների ծառայություններից, դատարանին խնդրեց արագացված դատաքննություն իրականացնել, ընդունեց մեղքը և զղջաց։ 

Տուժող կողմը, այսինքն՝ իշխանությունները, սրանով բավարարվեցին և իրենց կամքը կատարող դատավորին հրահանգեցին՝ նույն օրը ևեթ դատավճիռ կայացնել և Գայանե Հակոբյանին ազատ արձակել։

Ըստ այդմ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հրապարակեց դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով առաջադրված մեղադրանքում, և դատապարտեց ազատազրկման՝ 4 տարի ժամկետով։ Հաշվակցելով Հակոբյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը, նրա նկատմամբ որպես պատիժ է սահմանվել ազատազրկումը՝ 3 տարի 11 ամիս ժամկետով: «Հրապարակը» զրուցել է արցախյան երկրորդ պատերազմում անմահացած Հայկ Մելիքյանի մոր` Նաիրա Մելիքյանի հետ:

- Դատարանի այս վճիռն ի՞նչ է իրենից ներկայացնում, ինչպե՞ս եք գնահատում կատարվածը: Կարո՞ղ ենք ենթադրել, որ իշխանություններն այս ձևով շանտաժի են ենթարկում պայքարի դուրս եկած զոհված զինծառայողների ծնողներին, ստիպում նահանջել, գործարքի գնալ իրենց հետ:

- Այո, սա հենց շանտաժ է, առանց չակերտների՝ շանտաժ: Սպասելի էր՝ կա՛մ պետք է բանտ գնար, կա՛մ վերահսկողության ներքո մնար ազատության մեջ: Եթե Գայանե Հակոբյանն այդպես որոշեց, դա իր ընտրությունն է, ես ասելու բան չունեմ, հավանաբար, եղել են ահռելի ճնշումներ, այսօր կեսօրին էլ նա իր նոր փաստաբանական թիմից հրաժարվեց, բայց չեմ կարծում, թե դա պետք է տարածվի ծնողական համայնքի վրա: Եթե տիկին Գայանեին պայքարից հանում են, դա չի նշանակում, որ մյուսներս հետ ենք կանգնելու պայքարից: Եթե պայքարի դաշտ ես մտնում, պետք է հասկանաս՝ ուր ես մտել ու ինչ «երկաթների» վրայով ես քայլելու: Եթե պիտի հրաժարվեիր պայքարից, ավելի լավ կլիներ, որ պայքարի դուրս գալուց առաջ մի քանի անգամ մտածեիր՝ ինչի մեջ ես մտնում: Ցավալի է, շատ ցավալի: Զոհվածների ծնողներին ինչ-որ կերպ փորձեցին արժեզրկել՝ հեղինակության հետ կապված շահարկումներ անելով:

- Պայքարի մեջ մտնող մարդը պե՞տք է արդյոք վախենա ազատազրկումից ու ճնշումներից:

- Բոլորը չէ, որ գիտակցում են՝ ինչ է պայքարը, և ինչի մեջ են մտնում: Բոլորը չէ, որ այս իշխանությունների սրբապղծության աստիճանը պատկերացնում են: Աստիճանաբար մենք ամեն օր տեսնում ենք, թե սրանք ինչերի են ընդունակ: Գուցե կան մարդիկ, որոնք շատ են ուզում մի լավ բան արած լինել, սակայն ամեն մարդ պետք է գիտակցի, թե ինչի մեջ է մտնում, հասկանա իր ուժերի չափն ու հնարավորությունները: Տարբեր սցենարներ կարող են լինել, պայքարող մարդը պետք է ամեն ինչ հաշվարկի, որպեսզի ո՛չ իր համար գլխացավանքներ ստեղծի, ո՛չ էլ ծնողական համայնքի»: