Իտալիայում միգրանտները թուրքական նավ են առևանգել
Իտալական ռազմական հատուկ նշանակության ջոկատի զինվորներն ուրբաթ երեկոյան օպերացիա են իրականացրել թուրքական նավի անձնակազմին օգնելու համար, որը ծովում հարձակման է ենթարկվել մի խումբ միգրանտների կողմից։
«Բրինդիզիում տեղակայված իտալական հատուկ նշանակության ջոկատայինները վերահսկողության տակ են վերցրել թուրքական նավը, որում գտնվում է անձնակազմի 22 անդամ: Այս նավաստիների վրա հարձակվել է մոտ 15 միգրանտ, որոնք գտնվում էին նավի վրա, երբ այն գտնվում էր Նեապոլի մոտ»,- ասել է Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Գրոսետոն:
Ենթադրվում է, որ անօրինական ներգաղթյալներին հաջողվել է նախ թաքնվել Ֆրանսիա մեկնող Galata Seaways նավի վրա, իսկ հետո, երբ անձնակազմի անդամները հայտնաբերել են նրանց, նրանք փորձել են գրավել այն։