Բրիտանացիներն օգնում են Իրանին մահաբեր զենքեր ստեղծել
The Jewish Chronicle-ի անգլո-հրեական լոնդոնյան հրատարակության հետաքննությունը բացահայտել է մի սկանդալային փաստ։
Բրիտանացի գիտնականները օգնել են իրանցիներին մահաբեր զենքեր ստեղծել՝ չնայած բոլոր պատժամիջոցների արգելքին:
Լրագրողները վերլուծել են գիտական ամսագրերի հրապարակումները 2017 թվականից ի վեր և գտել են հարյուրավոր նախագծեր, որոնցում բրիտանացի գիտնականները, համալսարանները և այլ հաստատություններ համագործակցել են Իրանի այն համալսարանների հետ, որոնք պատժամիջոցների տակ են՝ Իրանի միջուկային ծրագրին իրենց մասնակցության պատճառով: