Ալիևի աշխատակազմի ղեկավարը Արցախից օկուպացված Բերձորում հավաք-քննարկում է անցկացրել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ հունիսի 9-ին Արցախից օկուպացված Բերձոր քաղաքում, նախագահի աշխատակազմի ղեկավար Սամիր Նուրիևի գլխավորությամբ, տեղի է ունեցել համակարգող շտաբի նիստ, որը ստեղծվել է հիմնախնդիրները կենտրոնացված կարգով լուծելու համար։
Ըստ «ԱզերԹաջ»-ի, Նուրիևն իր ելույթում անդրադարձել է մի շարք տարածքներում լայնածավալ աշխատանքների իրականացմանը։
Շտաբի անդամները եղել են նաև Բերձորի շրջանի գյուղերում, որտեղ ծանոթացել են անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման և գյուղերում ապրել պատրաստվող մարդկանց կյանքի «հարմարավետ պայմանների ապահովման ուղղությամբ տարվող լայնածավալ աշխատանքներին»։
Ուղևորության ավարտին Սամիր Նուրիևը համապատասխան մարմինների ղեկավարներին տվել է առաջիկա առաջադրանքների ժամանակին և որակյալ կատարման համար անհրաժեշտ ցուցումներ։