Հակահարձակումը վտանգ է ներկայացնում Ուկրաինայի Զինված ուժերի համար․ լեհ գեներալ
Ռուսական զորքերի հետ խոշոր բախումները վտանգ են ներկայացնում Ուկրաինայի զինված ուժերի համար, Fakt-ին ասել է լեհ գեներալ Ստանիսլավ Կոզեյը։
«Ռուսները վաղուց են սպասում ուկրաինական հակահարձակմանը, չեն օգտագործում իրենց ուժերը, որոնք խորքում են պահում, ռուսական ծանր տեխնիկան սպասում է հարվածի, որպեսզի հետո հերթով հասցնեն իրենցը։ Ցանկացած մեծ ճակատամարտ ռիսկային կլինի ուկրաինացիների համար»,- ասել է զինվորականը։
Գեներալն ենթադրել է, որ ուկրաինական զորքերը կարող են ուժեր կենտրոնացնել Դոնբասում և Զապորոժիեում։