Սերբիան ռուսական կործանիչներին փոխարինող է գտել
Սերբիան պատրաստվում է գնել Rafale կործանիչներ ֆրանսիական Dassault ընկերությունից, սակայն դիտարկում է նաև այլ երկրներից ինքնաթիռներ գնելու հարցը, Reuters-ին տված հարցազրույցում ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
Ինչպես նշել է Վուչիչը, Բելգրադը ֆրանսիական կողմի հետ քննարկում է ինչպես կործանիչների գները, այնպես էլ մյուս զենքերի արժեքը։ Ֆրանսիայի հետ բանակցություններում քննարկվում է հրթիռների տեսակը, որոնք կարող են օգտագործվել այդ կործանիչների վրա։
Վուչիչն ասել է, որ Փարիզը գուցե չի ցանկանում վաճառել իր հրթիռները Սերբիային։