Ուզբեկստանն ու Ղազախստանը պետք է վստահորեն միանան այս գործընթացին․ Լուկաշենկո
Բելառուսը և Ռուսաստանը պետք է գործողությունների ծրագիր մշակեն պատժամիջոցների պայմաններում և էլ ավելի ամրապնդեն Եվրասիական տնտեսական միությունը, և Ուզբեկստանն ու Ղազախստանը պետք է վստահորեն միանան այս գործընթացին։
Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Սոչիում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հայտնում է BelTA-ն։
«Ես մեր Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման ժամանակ արդեն հրապարակայնորեն ասել եմ՝ ես և Ռուսաստանն այս իրավիճակում կմտածենք գործողությունների ծրագրի մասին, հուսալով, որ պատժամիջոցները կվերացվեն։ Մենք պետք է կենտրոնանանք մեր ուժերի և ինքներս մեզ վրա: Եվ եթե մենք մշակենք մեր գործողությունների նման ծրագիր, մեր գործընկերներն անպայման կմիանան: Եվ մենք կստեղծենք գրավիչ պայմաններ, վստահ եմ, որ մեր միությունը ավելի ուժեղ կլինի»,- ասել է Լուկաշենկոն։