Ռուսական ուժերը որոշել են կարանտինի ենթարկել Ուկրաինայի Խերսոնի շրջանի Հոլայա Պրիստան քաղաքը
Ռուսական ուժերը որոշել են կարանտինի ենթարկել Ուկրաինայի Խերսոնի շրջանի Հոլայա Պրիստան քաղաքը, որը ռուսական զորքերի վերահսկողության տակ է: Այս մասին հայտնում է Meduza-ն՝ հղում անելով ուկրաինացի կամավորներին։
Կախովկա հիդրոէլեկտրակայանի ավերումից հետո քաղաքը տուժել է ջրհեղեղից։
Նրանց խոսքով՝ քաղաքի մուտքը և ելքը փակվել են: Կամավորները պնդում են, որ Խերսոնի մարզ են ժամանել ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցները, որոնք, հնարավոր է, պատրաստվում են փակել քաղաքը քաղաքացիական անձանց համար: