Մահացել է Հյուսիսային համալսարանի համահիմնադիր և պրոռեկտոր Մանթաշ Մակիչյանը
Մահացել է Հյուսիսային համալսարանի համահիմնադիր և պրոռեկտոր Մանթաշ Բորիսի Մակիչյանը։ Այս մասին հայտնում են բուհի ֆեյսբուքյան էջում:
Մանթաշ Մակիչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 12-ին, 18:00-ից՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ հունիսի 13-ին, 13:00-ին՝ նույն վայրից։