«Սիթի» սուպերմարկետների ցանցում ծխախոտի վաճառքի խախտումներ են հայտնաբերվելՏնից վազեցինք, տեսանք՝ մոպեդով վրաերթի է ենթարկվել. Այնթապում հրաժեշտ են տալիս 14-ամյա աղջկան (տեսանյութ)Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը էապես չի փոխվիԱղոթում ենք, որ Անիի ոտքը չամպուտացնեն. ադրբեջանցուն վնասազերծած կինը դեռ վերակենդանացման բաժանմունքում էՎեհափառ Հայրապետի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներՈւկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Զապորոժիեի ատոմակայանին. կան զոհեր
Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից
ՆԳ նախարարը բժշկական կենտրոնում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողինԻսրայելական բանակը Սիրիայում գործողություն է իրականացրելԷլեկտրոմոբիլների չօգտագործված քվոտան 16,500 հատից 839 հատ է. նախարարԱրարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները Թեհրանում. կայացել է ՀՀ և Իրանի ԱԳ նախարարների առանձնազրույցըՀայաստանի հավաքականի հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղումԱզատության պողոտայում բախվել են Tesla-ն ու 2 Kia-ները. կան վիրավորներՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները կանխել են սպանություն, որը նախապատրաստել էր տնային կալանքում գտնվող՝ քրեական հեղինակություն համարվող անձը․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)
«Եթե տուրք տայինք հույզերին, ապա այսօր Երևանի կենտրոնում, ամենայն հավանականությամբ, կկանգնեցվեր Հաղթանակի երրորդ կամարը»,- բառացի ասել է Ալիևը. ադրբեջանագետ
Երեխայի իրավունքների պաշտպանության ճանապարհին ուսուցչի դերն անփոխարինելի է․ ՄԻՊ
Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է լեռնահետախուզական և հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
Եթե ինքը իր երգերով կարողանում է տասնյակ հազարավոր երկրպագուներ ունենալ ու իրենց մատուցել Արցախի մասին երգ, ապրի ինքը․ կպեք ձեր գործերին․ Ռուբեն ՄխիթարյանԿանանց Հայաստանի թիմը կանցկացնի 2 ընկերական հանդիպում․ թիմի կազմը1989թ. Թբիլիսիում Տիգրանաշենի հարցով որոշվեց՝ ադրբեջանական պատվիրակության փաստարկները բացահայտ անհիմն են. Դանիելյան
«Դիլիջան» ԲԿ է տեղափոխվել 72-ամյա կնոջ դի. նա ունեցել է գանգուղեղային վնասվածք
Կարատեիստ Սուրեն Հարությունյանը դարձել է «Karate1 Series» մրցաշարի փոխչեմպիոնՄեզ անհրաժեշտ է կրթություն, որը ձևավորում է մտածող, ինքնուրույն և փոփոխություններին պատրաստ մարդ. ԿԳՄՍ նախարարԴատախազությունը «Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՖրանսիայում ցուցարարները ջարդուփշուր են արել տասնյակ ուսումնական հաստատություններՎարդենուտի Սուրբ Մերկեռիոս եկեղեցում նշվեց վերաօծման 7-րդ տարեդարձըԱղոթքի նախաճաշը՝ ոմանց ոգևորությունը. Ռուբեն եպիսկոպոս ԶարգարյանՁեր անչափ կարևոր և պատասխանատու աշխատանքը արժանի է հանրության բարձր գնահատությանն ու սերունդների երախտագիտությանը․ Էդուարդ Բաբայանը՝ ուսուցիչներին44-օրյա պшտերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմnւմ միայնակ է հաղթանակի հասել. Տիգրան Աբրահամյան
Ոչ սթափ վարորդը չի ենթարկվել պարեկների «կանգ առ» հրահանգին և կրակել է նրանց ուղղությամբ․ 2 պարեկ վիրավորվել է
Ադրբեջանում նշել են, որ Շիրակի մարզի Բյուրակն գյուղն ադրբեջանական է
Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ-Քեյնին Պատրաստ եմ նաև անձամբ և մենակ մեկնել Բաքու. Լիլիթ Գալստյանը դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ին՝ հայ գերիներին այցելելու առաջարկովԼույս չի լինի Երևանի 9 վարչական շրջանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներում
Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները, անկախ քաղաքական իրավիճակից, ցանկանում են շարունակել խորացնել մարդկային կապերը. ՌԴ ԱԳՆ
Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահին
Հասարակություն

«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի կինը՝ Մարինե Բայրամյանը, արդեն ահաբեկում է ոչ միայն մարզադպրոցին, այլև հրավիրված մրցավարներին

Armenian24news.am-ը գրում է. 

Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի սաների մի խումբ ծնողները տեղեկացնում են՝ նշված դպրոցում կատարվող անօրինական և զարհուրելի իրադարձությունների մասին, որի պարագլուխներից է «Սպայկա» ընկերության տնօրենի կին՝ Մարինա Բայրամյանը։

Վերջինս մշտապես հանդուգն ձևով միջամտում է մարզադպրոցի բոլոր այն հարցերին ու մրցումների գնահատման գործընթացներին, որոնք ապահովում են իր երեխաների առաջխաղացումը։ Սակայն այս անգամ նա անցել է բոլոր կարմիր գծերը՝ դրսևորելով ավելի հանդուգն վարքագիծ։

Ըստ ծնողների բողոքի ձայնի՝ 2023 թվականի մայիսի 27-30 անցկացված մրցաշարը և քննությունը կազմակերպվել են կոպիտ խախտումներով: Բանն այն է, որ դրանք մեկնարկել են առանց հաստատված կանոնակարգի, այլ կերպ ասած, առանց հայտարարված նպատակի, կազմակերպման ձևի ու պայմանների, կազմակերպող հաստատության դերակատարության, մրցավարության եղանակի, անձնակազմի և մի շարք այլ որոշիչ մանրամասների հաստատման:

Ավելին, հրավիրված մրցավարները նույնպես իրենց գործունեությունը իրականացրել են խախտումներով: Քանի որ գեղասահքի միջոցառման մրցավարությունը իրականացնելու և ձայները օբյեկտիվ բաշխելու համար պարտադիր պայման է ունենալ հինգ գործող անձ՝ առնվազն տեխնիկական մասնագետ, տեխնիկական հսկիչ և երեք մրցավար: Սակայն Երևան էին ժամանել 1 տեխնիկական մասնագետ և 2 մրցավար:

Ժամանած տեխնիկական մասնագետ՝ Անդրեյ Դինիսովը ուներ միայն տեխնիկական մասնագետի և տվյալների մուտքագրման օպերատորի որակավորում, սակայն նա իրականացրել է նաև մրցավարի գործառույթները, ինչն ակնհայտորեն մրցավարական կոպիտ խախտում էր։ Առհասարակ, գեղասահքի մրցավարությունը առավելագույնս օբյեկտիվ դարձնելու նպատակով, մրցավարների համակարգիչների էկրաններին չեն երևում տարրերի բարդության աստիճանները, որպեսզի մրցավարները հնարավորություն չունենան իրենց գնահատականով շտկել վերջնական արդյունքները: Իսկ դպրոցի մրցաշարը գնահատելիս տեխնիկական մասնագետը միաժամանակ որոշում էր տարրերի բարդության աստիճանը և նշանակում մրցավարական գնահատականներ: Փաստորեն, ղեկավարելով ծրագրի հիմնական մասը՝ տեխնիկական մասնագետը հնարավորություն ուներ շտկել այլ դատավորների գնահատականները:

«Հետևապես, հաշվի առնելով Ա. Դենիսովի իրագործած խախտումները, չի բացառվում, որ նա կարող էր փոփոխել մյուս մրցավարների գնահատականները ևս»,- ասում են սաների ծնողները: Ըստ այդմ էլ, նրանք համոզված են, որ դպրոցի տնօրինությունը հերթական անգամ տրվելով Մարինա Բայրամյանի պահանջներին ու սպառնալիքներին, որոնք միտված են եղել իր նպատակների ու ցանկությունների համար ցանկալի արդյունքի հասնելուն ևիրականցմանը: Ի սկզբանե մրցաշարի ընթացքում միտումնավոր կատարել է բազմաթիվ խախտումներ, որոնք և կոծկելու նպատակով էր, որ միջոցառումները լիարժեք չեն տեսագրվել և պահպանվել: Համաձայն ընդունված կարգի՝ համակարգչային մասնագիտական տեսագրությունը թույլ է տալիս նկատել և ֆիքսել յուրաքանչյուր ցատկի պտույտների ոչ լիարժեքությունը:

Հենց այդ պատճառով շատ մասնակիցների ոչ լիարժեք կատարված պտույտները չեն ստացել համապատասխան տուգանային միավորներ: Այդ մանրամասների համալիրն էլ հիմք է տալիս ծնողներին մտածել, որ սկսած մրցաշարի հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքից և ավարտած տեխնիկամասնագիտական բազմաթիվ բացթողումներով, արվել է ամեն բան մրցույթի հաղթող ճանաչելու կողմնակալության սկզբունքով, որի համար էլ ջանք չէր խնայում Մարինա Բայրամյանը, դե այս վարվելակերպն իր համար դարձել է արդեն բնականոն և նորմալ վարքագիծը:

Սակայն, նույնիսկ մասնակի ապահովված տեսաձայնագրությունը թույլ է տալիս համոզվել ծնողների բողոքի ձայնի իսկության մեջ, քանի որ նկատելի է, թե ինչպես է Սպայկա ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանի տիկին Մարինա Բայրամյանը մրցույթի առաջին օրը մոտենում մրցավարներին, բորբոքված պահանջներ ներկայացնում, իսկ ականատեսները նաեւ լսել են սպառնալիք ներկայացնող բառապաշար, քանի որ բնականաբար, այս անգամ ևս ցանկանում էր, որ ամեն բան ընթանա այնպես, ինչպես ինքն էր ցանկանում։

Ահաբեկված մրցավարները հրաժարվել են աշխատել հաջորդ օրը, սակայն Մ. Բայրամյանը ինչ-ինչ հնարքներով նրանց դուրս է բերել հյուրանոցից ու առանձնացել դպրոցի տնօրինության աշխատասենյակում, երկար բղավել, պահանջներ ներկայացրել և այլն։

Արդյունքում, մրցավարները հարկադված շարունակում են իրենց աշխատանքը փակ դռների պայմաններում կատարված որոշումների շրջանակում, որի վերջնաարդյունքում Մարինա Բայրամյանի երեխաները ճանաչվում են հաղթողներ։ Նման ավարտն Բայրամյանի պարագայում, կարծես թե, սպասելի և, այսպես ասած, նորմալ երևույթ էր: Ինչ վերաբերվում է դպրոցի գործունեությանը, ապա նոր տնօրինությունը շարունակում է ենթարկվել Մարինա Բայրամյանի կամքին, ելնելով իր հետաքրքրություններից, պահանջներից և լուռ կատարել դրանք։ Նոր տնօրենը իրականացրել է բազմաթիվ կառուցվածքային փոփոխություններ. մի շարք պաշտոններ կրճատվել են կամ այնպիսի փոխակերպում են ապրել, որոնց անհրաժեշտությունը դպրոցում չի եղել։ Օրինակ՝ դպրոցը ունի արդեն 4 փոխտնօրեն, սակայն մեկ մաքրուհի։

Որպես հետևանք դպրոցում չեն պահպանվում սանիտարահակահամաճարակային ու հիգիենիկ կանոնները, ինչը դիտարկվում է անզեն աչքով ու հղի է ընդհուպ համաճարակով։

Դպրոցում ներդրվել են լրացուցիչ ծառայություններ, իսկ նախկինում գործողների արժեքը բարձրացել է: Երեխաների մեծ մասը անցել է վճարովի մարզումների համակարգին, ինչը խիստ անցանկալի է ծնողների մեծամասնության համար, սակայն այդ հանգամանքը վերջինիս չի հուզել: Ուսումնական գծով փոխտնօրենն էլ հայտարարել է, որ այդ քննություններից հետո կլինեն երեխաներ, որոնք դուրս կմնան դպրոցից վատ առաջադիմության պատճառով: Իսկ երբ ավելացվեցին հոկեյի մարզումները և մրցաշարերը, ամեն խնդիր առավել սրվեց։ Հոկեյի մարզիկները շատ անփույթ են վերաբերվում դպրոցի գույքին և մաքրությանը՝ աղտոտում են, թքում հատակին, անտեսելով այն, որ նույն տարածքից օգտվում են անչափահաս երեխաներ, իսկ մեկ մաքրուհին չի հասցնում ախտահատել: Արդյունքում գրեթե մեկ տարվա մեջ դպրոցի մաշվածության մակարդակը աճեց 80 տոկոսով: Դպրոցում իարավիճակը այնքան բարձիթողի դարձավ, որ տղամարդիկ հարևան հանդերձարանում շրջել են մերկ, երբ նույն ժամանակ կողքի հանդերձարանում եղել են չորսից- վեց տարեկանաղջիկ երեխաներ իրենց ծնողների հետ և ականատես դարձել։ Ու նմանօրինակ անադեկվատ և տարօրինակ իրավիճակներ բազմիցս են եղել ու շարունակվել՝ բարձիթողի վիճակի և վախի մթնոլորտի պատճառով: Մյուս կողմից, դպրոցը բացման օրվանից աշխատում է առանց համապատասխան մեթոդական ծրագրերի:

Պատճառն այն է, որմեթոդիստ է նշանակվել մի մարդ, որը հեռու է ժամանակակից գեղասահքի նորություններից և փոփոխություններից, համապատասխան վերապատրաստումներ չի անցել, ինչպես նաև պաշտոնական դիրքը չարաշահելով տարբերություն է դնում իր սաների և մյուսների միջև: Իր ոչ կոմպետենտ և ոչ անաչառ աշխատանքով տարիներ շարունակ ստեղծում է անառողջ մթնոլորտ և կոնֆլիկտային իրավիճակներ բոլոր մնացած մարզիչների հետ: Մեթոդիստի պարտականությունների մեջ է մտնում նաև մարզչականկազմի վերապատրաստման ապահովվումը, մինչդեռ ակնհայտ է, վերապատրաստման կարիք ունի առաջին հերթին հենց մեթոդիստը։ Մեթոդիստ Ալինա Բադալյանը ազատվել էր պաշտոնից, սակայն ուսումնական գծով փոխտնօրեն նշանակվեց Լյուդմիլա Փափազյանը, որը երկար տարիներ հեռու է եղել գեղասահքից, սակայն անգամ այդ հանգմանքն իրենց համար ոչինչ է, անում են այն, ինչ ուզում են։

Լինելով Բադալյանի մտերիմ ընկերուհին, նա կարողացավ հասնել նրան, որ Բադալյանը կրկին նշանակվեց մեթոդիստի պաշտոնին և կրկին սկսեցին նախկին արատավոր գործունեությունը: Վերը նշվածի առիթով դպրոցի սաների մի խումբ ծնողները հայցում են պատասխանատու ատյանների միջամտությունը։ Այս մասով մենք փորձեցինք կապ հաստատել Մարինա Բայրամյանի հետ և «Սպայկա» ընկերության հետ՝ լսելու նաև վերջիններիս մեկնաբանում ստեղծված իրավիճակի և հարցի շուրջ, սակայն արձագանք չեղավ. զանգերն անպատասխան մնացին: Սույն հարցի շուրջ ծնողները ցանկանում են լրջորեն հրավիրել պատկան մարմինների ուշադրությունը, քանի որ նման բարձիթողի և քաոսային իրավիճակն անընդունելի է: Բանն այն է, որ այս խնդիրները խորացել են մասնավորապես հեղափոխությունից հետո և հետաքրքրականն այն է, թե ինչու են դրսևորում նման վարքագիծ ու սլաքները ուղղում Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի ուղղությամբ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում