Սպանվել է ռուս պատգամավոր Ալեքսանդր Կոլոդիչինը
Նոր Մոսկվայում՝ առանձնատան նկուղում, հայտնաբերվել է պատգամավոր Ալեքսանդր Կոլոդիչի դին։ Այս մասին հայտնում է Telegram 112 ալիքը։
Հրատարակության տվյալներով՝ 58-ամյա տղամարդու դիակի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել
Իրավապահները հայտնաբերել են նաև պատգամավորի 55-ամյա կնոջը։ Կնոջն անհրաժեշտ է եղել շտապ բուժօգնություն։ Նա այժմ հիվանդանոցում է։ Բժիշկները նրա մոտ դանակի բազմաթիվ վնասվածքներ են ախտորոշել։
Ոստիկանները բերման են ենթարկել զույգի այգին խնամող բանվորին։ 39-ամյա տղամարդը կասկածվում է կնոջ վրա հարձակվելու և նրա ամուսնուն սպանելու մեջ։ Առաջիկայում նրա նկատմամբ խափանման միջոց կընտրվի։