ԿԳՄՍ նախարարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են նոր համատեղ ծրագրերԱդրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում էՀուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգԱրագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցումՀայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողներըԳլխավոր դատախազությունը գործարկել է նոր պաշտոնական կայքըՀառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում ենՄխիթարյանի հուզիչ գրառումը Ինտերի հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո4 բալանոց երկրաշարժ է եղել Թուրքիայի արևելքումԽոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկԿառավարությունում քննարկվել է «Աջափնյակ» կայարանի կառուցումը, Երևանի մետրոպոլիտենի արդիականացումըԱրծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետԱրմեն Գյոզալյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնիցԵրաժշտական դպրոցների առաջին դասարանցիները վերջապես կարող են ունենալ իրենց առաջին դասագիրքը․ Շաքե Հովհաննիսյանի հեղինակած ձեռնարկը տպագրության ֆինանսավորման կարիք ունիԼույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Վթարային ջրանջատում` Վայոց Ձորի մարզում հուլիսի 2-ինՏիգրան Վիրաբյանը կհամակարգի ժամանակակից արվեստի և գրահրատարակչության ոլորտները. ԿԳՄՍՆԻնչպես է Նիկոլ Փաշինյանը խորացրել ճգնաժամը. Հակոբ ԲադալյանՎերջին տարիներին մեր հարաբերությունները շատ դինամիկ զարգացում են ապրում. Վահագն Խաչատուրյանը՝ ՀՀ-ում Կանադայի դեսպանինՀուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակինԳերմանիան իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել ՌուսաստանըՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 քաղաքումՀառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆՎանում հանդիպել են հայ և թուրք գործարարներըՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին«Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվականի հունիսի 30-ըԵրևանում մեկնարկել է Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի առաջին բարձրաստիճան համաժողովը՝ ուղղված ապօրինի գույքի բռնագանձմանն ու կառավարմանըԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը հասել է 399-իՓաշինյանը մասնակցել է ՊՊԾ կազմավորմանը նվիրված նիստին․ մի խումբ աշխատակիցներ արժանացել են պարգևների«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներՀՀ-ում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է էլիտաներին, միայն էլիտաներին՝ ովքեր ունեն փող, ովքեր ունեն կապեր, ովքեր ունեն մեզ համար անտեսանելի պատմություններ. ՓաշինյանՓաշինյանն ու Միշուստինը քննարկել են Հայաստան-ՌԴ փոխգործակցության օրակարգային հարցեր. ՀՀ կառավարությունԱռաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր (տեսանյութ)ԵՄ-ն և Թուրքիան համաձայնության են եկել համակարգել Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման խթանման ջանքերը
Քննչական մարմինը ներկայացրել է Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու միջնորդություն. փաստաբան
Ոտատակ ընկնողները քիչ էին, Արշակ Կարապետյանն էլ փորձում է առաջին պլանում հայտնվել. Շիրազ ԽաչատրյանՄեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնըՌուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու ձգտումը և Հայաստան-Գերմանիա փոխգործակցությունըԻրաքցի պատգամավորի տանը ոսկե ներքնազգեստ են գտել (լուսանկար)Քաղաքացիների բնակարաններ հասնող բնական գազի սակագինը մնաց անփոփոխ. «Ազատություն»ՄԻՊ-ի միջամտությամբ ապահովվել է հացադուլ հայտարարած Հայկ Ստեփանյանի տեսակցությունը երեխաների հետՀայտնի է, թե երբ Ֆրանսիայում տեղի կունենան նախագահական ընտրություններըՀայաստանում ձկնարտադրողների գրանցման նոր կարգ կհաստատվի՝ Եվրամիություն հետագա արտահանման համար
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ նախկին տնօրենի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել. շուրջ 30 մլն դրամի վնասը վերականգնվել է
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները գnղության փորձ են բացահայտել (տեսանյութ)ՍԴ-ում գործի քննության ընթացքում ՔՊ-ն իրենց պաշտոններն է որոշում. ՎարդևանյանԹրամփը պատրաստ է երկարաձգել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերջնաժամկետըԱրուսյակ Մանավազյանն առաջադրվել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնումՄեզ չե´ք լռեցնի․ ազատությո՛ւն Ավետիք Չալաբյանին․ «ՀայաՔվե»-ի կոչը
Հասարակություն

«Երևանի ոսկերչական գործարանը» զրկվել է 1,1 մլրդ դրամ պարտքը վերադարձնելուց. ՔԿ


ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Երևանի ոսկերչական գործարան» և «Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ԲԲ ընկերությունների պաշտոնատար անձանց կողմից ծառայողական լիազորություններն անցնելու, դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՔԿ-ից  հայտնում են, որ 80 տոկոս պետական բաժնեմասով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության և «Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ԲԲ ընկերությունների միջև 2007թ. հունվարին կնքվել է համագործակցության պայմանագիր, որով «Գնոմոն» ԲԲԸ-ն պարտավորվել է վճարել «Երևանի ոսկերչական գործարան»-ին ունեցած դեբետորական պարտքը: «Գնոմոն» ԲԲԸ-ն մի մասը վճարել է՝ պարտք մնալով 1.092.593.543 ՀՀ դրամ:

«Գնոմոն» ԲԲ ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցնող Է.Գ.-ն, ով, միաժամանակ հանդիսանում է նաև ընկերության բաժնետեր, խորհրդի անդամ, դեբետորական պարտքը չվճարելու համար նախնական համաձայնության է եկել «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության նախկին տնօրեն Գ.Կ.-ի հետ՝ պարտավորությունների վճարման ժամկետները և ՀՀ օրենսդրությամբ այն հետ վերադարձնելուն ուղղված գործընթացը անհիմն երկարաձգելու շուրջ:

Հաստատապես իմանալով քննարկվող պայմանագրի առկայության մասին, օգտվելով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության տնօրեն Գ.Կ.-ի նկատմամբ ունեցած իր ազդեցությունից՝ Է․Գ․-ն վերջինիս դրդել է կատարել այնպիսի գործողություններ, որոնցով նախ հետաձգվել է պետական բաժնեմասով ընկերության կողմից դեբետորական պարտքը ստանալուն ուղղված գործընթացը, ապա, հետագայում, ի սկզբանե գիտակցելով նման պայմանագրի բացակայության պայմաններում հայցապահանջը դատարանի կողմից մերժելու հանգամանքի մասին, խոչընդոտել է հիմնավորող պայմանագիրը ընկերության շահերը ներկայացնող անձանց կողմից դատարանում ներկայացնելուն։

Մասնավորապես, Է.Գ.-ն, օրենսդրության պահանջների խախտմամբ, 2012-2016թթ. ընկած ժամանակահատվածում, «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության բաժնետերերի կողմից անցկացվող խորհրդի նիստի դրական կարծիքի բացակայության և միանձնյա խոշոր գործարք կնքելու իրավասություն չունենալու պայմաններում, «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության նախկին տնօրենի կամքի վրա ազդելու միջոցով, դրդել է վերջինիս, լիազորություններն անցնելով, կնքել փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ-համաձայնագրեր:

«Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության տնօրեն Ա.Ա.-ն, ՀՀ պետ գույքի կոմիտեի պահանջով, 2017թ․ մայիսին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության կողմից ընդդեմ «Գնոմոն» ԲԲ ընկերության՝ 1.092.593.543 ՀՀ դրամի բռնագանձման պահանջով։ Ապա «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության պաշտոնատար անձանց հետ նա պայմանավորվածություն է ձեռք բերել՝ հայցապահանջը հիմնավորող, ընկերությունների միջև առկա ակտ-համաձայնագրերի հիմք հանդիսացող պայմանագիրը դատարանին չտրամադրելու շուրջ:

Արդյունքում, «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության ներկայացուցչի կողմից առաջին ատյանի դատարանին և Վերաքննիչ դատարանին չի տրամադրվել ընկերությունների միջև 2007թ. հունվարին կնքված համագործակցության պայմանագիրը և ներկայացված հայցադիմումի քննության արդյունքում, դատարանի 2018թ. հուլիսի վճռով, մերժվել է «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության պահանջը՝ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի հիմք հանդիսացող կողմերի միջև կնքված պայմանագիրը հայցվորի կողմից չներկայացնելու և կողմերի միջև պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվելը չապացուցելու հիմնավորմամբ:

2018թ․ հոկտեմբերի 25-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վճիռը թողել է անփոփոխ, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության տնօրենի կողմից բերված վճռաբեկ բողոքը 2019թ․ հունվարի որոշմամբ թողել է առանց քննության։ Այդ կերպ պետական բաժնետոմսով ընկերությունը ոչ միայն զրկվել է 1.092.593.543 ՀՀ դրամ դեբետորական պարտքը ստանալու հնարավարությունից, այլ նաև ծանրաբեռնվել է շուրջ 56.000.000 ՀՀ դրամ պետական տուրք վճարելու պարտականությամբ։ Այդ կերպ հիմքեր են ստեղծվել հետագայում ընդհանրապես պարտավորության կատարումը անհնարին դարձնելու նպատակով։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Գնոմոն» ԲԲ ընկերության տնօրեն Է.Գ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-ին մասով (համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին), «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության նախկին տնօրեն Գ.Կ.-ին՝ 309-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին), իսկ «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության տնօրեն Ա.Ա.-ին՝ 315-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասին):

Պետական բաժնեմասով ընկերությանը պատճառված վնասի վերականգնման իրավական երաշխիքներ ապահովելու նպատակով մեղադրյալների անշարժ գույքերի նկատմամբ կալանք է կիրառվել։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին: