ՔՊ-ն քննարկել է ՏԻՄ ընտրությունները
Հունիսի 12-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը:
Կուսակցության մամուլի հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններին առնչվող հարցեր։
Հաստատվել է Աջափնյակ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում Սերոբ Սարգսյանի ընտրությունը։
Ամփոփվել են Քաղաքական ժողովի նախապատրաստական աշխատանքները։