Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Կարեն Անդրեասյանը դատավորներին հավաքել ու նոր հրահանգ է տվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը դատավորներին հավաքել է Դիլիջանում և բանավոր այսպես ասած հրահանգ իջեցրել, որ այսուհետ որևէ միջազգային կառույցի ղեկավարի, ներկայացուցչի կամ դեսպանատների անձնակազմի, դեսպանների հետ որևէ ձևաչափով հանդիպման գնալուց առաջ իրեն պետք է տեղյակ պահեն:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դատավորներից շատերը ընդվզել են, թե ինչու պետք է տեղյակ պահեն. դա դատավորի անկախությանը վտանգող հստակ պահանջ է: Այդ հրահանգից հետո դատավորներից շատերը հանդիպել են միջազգային կառույցների ղեկավարների հետ և ԲԴԽ նախագահին տեղյակ չեն պահել: Այսինքն՝ ոչ բոլորն են ենթարկվել ԲԴԽ նախագահի պահանջին, թեև ենթարկվողներ եղել են և կլինեն: Իսկ ինչո՞ւ է Կարեն Անդրեասյանը փորձում վերահսկել դատավորների հանդիպումները միջազգային կառույցների հետ:

Ըստ էության, նա այդպիսով փորձում է հերթական միջազգային զեկույցներում դատական անկախության մասին հնարավոր խայտառակ ձևակերպումները կանխել:

Նա փորձում է հասնել արդյունքի, որ բոլորը վստահ լինեն, թե դատավորների վրա քաղաքական ազդեցություն չկա:

Ամեն դեպքում, դատավորների հետ հանդիպման և նրանց իջեցված հրահանգի մասին մեկնաբանություններ խնդրեցինք ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանից։ Ի պատասխան՝ լրատվական բաժնից հայտնեցին, թե բամբասանքներ և ասեկոսեներ չեն մեկնաբանում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին 2022 թվականի զեկույցը, որում ուսումնասիրել է 200 երկրներում առկա իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանում: Զեկույցում նշվում է, որ չնայած օրենքը նախատեսում է անկախ դատական համակարգ, սակայն ՀՀ դատական համակարգը չի համարվում անկախ ու անկողմնակալ կոռուպցիայի և քաղաքական ազդեցության, բարեփոխումներին դիմադրության և վերջին աղմկահարույց սկանդալների պատճառով: Դրանում նաև նշվում է, որ դատավորների վրա ազդելու՝ կառավարության փորձերի մասին չհաստատված տեղեկություններ են եղել: Տարվա ընթացքում ՀԿ-ները շարունակել են տեղեկացնել դատավորների մասին, որոնք իրենց աշխատավարձի հետ անհամատեղելի զգալի գույք և ակտիվներ են ձեռք բերել, նաև շարունակել են նշել բոլոր գործող դատավորների նկատմամբ վեթինգի բացակայությունը՝ հիմնված օբյեկտիվ չափանիշների վրա։

Զեկույցում նշվում է, որ գործող դատավորների տարեկան ունեցվածքի հայտարարագրերի ստուգումները սահմանափակ են եղել և չեն նպաստել կոռումպացված դատավորների հեռացմանը: Իրավապաշտպանները նշել են, որ որոշ դատավորներ ենթարկվել են ներքին ճնշման վերադասների, այդ թվում՝ ԱԱԾ-ի կողմից, որոշ դատական որոշումների վերաբերյալ: Զեկույցի համաձայն՝ իրավապաշտպաններն ահազանգում են, որ համանման հանգամանքների հետ կապված՝ գործերի վերաբերյալ դատարանի որոշումները դարձել են անկանխատեսելի, իսկ որոշ աղմկահարույց կոռուպցիոն գործերում որոշումները քաղաքական դրդապատճառներ են ստացել: Նրանք պնդում են, որ դատաիրավական բարեփոխումները հիմնականում առաջարկում են ժամանակավոր շտկումներ, այլ ոչ համակարգային բարեփոխումներ:

Զեկույցում անդրադարձ կա նաև Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում Մնացական Մարտիրոսյանի թեկնածության առաջադրմանն ու դրան հետևած հանրային արձագանքին։ ՀԿ-ների համատեղ հայտարարության մեջ Մարտիրոսյանի առաջադրումը որակվել է խիստ անընդունելի և դատապարտելի։

«Իրավապաշտպանները նշել են, որ որոշ դատավորներ ենթարկվել են ներքին ճնշման վերադասների, այդ թվում՝ ԲԴԽ-ի կողմից կայացրած որոշումների վերաբերյալ»,-ասված է զեկույցում, որտեղ անդրադարձ կա դատավորների նկատմամբ ընտրովի պատժի կիրառման մասին տեղեկություններին։

«Ֆրիդոմ հաուս» իրավապաշտպան կազմակերպությունն էլ է քննադատել հայրենի դատական համակարգը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։