Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Ես վարչապետի ասածից հասկանում եմ, որ Տիգրանաշենը չենք տալու»․ նախկին մարզպետ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Չնայած Նիկոլ Փաշինյանի բանակցած տարբերակով Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը՝ Քյարքին, ըստ լուրերի, մտնելու է Ադրբեջանին հանձնվելիք տարածքների մեջ, սակայն նախկին մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, ով Տիգրանաշենում շքեղ երկհարկանի առանձնատուն ունի, բիզնեսներ, հեկտարներով այգիներ, երեկ մեզ հետ զրույցում վստահ պնդեց, որ Տիգրանաշենը որևէ պարագայում չի հանձնվելու թուրքին։

Հիշեցնենք․ հունիսի 1-ին՝ Մոլդովայի հետ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, վարչապետ Փաշինյանը, պատասխանելով Տիգրանաշենն Ադրբեջանին տալու հարցին, ասել էր․ «Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ այդտեղ եղել է Քյարքի: Մենք ասում ենք, որ պետք է գնանք, իրավական հիմքերը նայենք: Քաղաքական առումով, եթե կպարզվի, որ այդ քարտեզով Ադրբեջանինն է, մենք ոչ մի խնդիր չունենք… Ես ուզում եմ, որ մենք էդ հարցի արժեքը չգերագնահատենք, որովհետև տենց անկլավ չկա, որը մեզ համար առաջացնի ճանապարհային այնպիսի պրոբլեմ, որն անլուծելի է: Չկա տենց հարց, որովհետև, եթե ճանապարհը սենց չի կարող անցնի, նենց կարող է անցնի: Իրականում մենք մեր ճանապարհային ցանցն էսօր էնքան ենք զարգացնում, որ էդպիսի անլուծելի ոչ մի խնդիր չկա»։

Իրականում Տիգրանաշենի ռազմավարական նշանակության փաստն անժխտելի է, այն, ըստ էության, կապող օղակ է Հայաստանի հյուսիսային հատվածի` Վայոց Ձորի և Սյունիքի միջև, և Տիգրանաշենը տալուց հետո այդ մարզերը, մեծ հաշվով, կտրվելու, մեկուսանալու են, բացի այդ՝ այս պահին չկա մի նախանշված ճանապարհ, որը կարող է փոխարինել Տիգրանաշենով անցնող ճանապարհին: 

Իսկ Նիկոլ Փաշինյանի պատասխանը Տիգրանաշենը տալու վերաբերյալ կասկածներն ավելի խորացրեց, որի մասին խոսվում էր պատերազմից ամիսներ անց, ավելին՝ նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությունը պաշտոնապես հրապարակվելու շրջանում որոշ շրջանակներ տարածում էին եռակողմ հայտարարության մի տարբերակ, որում ներառված էին Տիգրանաշենն ու Տավուշի մի քանի գյուղեր։ Դիցուք՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն էր իր տելեգրամյան հարթակում հրապարակել։ Սակայն վերջերս պարզ դարձավ, որ ԳՇ գեներալներն են կանխել Տիգրանաշենի և Տավուշի գյուղերի հարցը, և ենթադրվում է, որ հետագա բանակցությունների ժամանակ Փաշինյանը չի դիմադրել, և հարցը կրկին օրակարգ է մտել։ Ինչևէ, երբ երկու տարի առաջ հանրությունն ակտիվ քննարկում էր Տիգրանաշենի հարցը, այն ժամանակվա մարզպետ Թևոնյանը մի ռազմահայրենասիրական հայտարարություն տարածեց՝ այս տեղեկությունը վերագրելով ընդդիմությանը, թե իբր ընդդիմությունն է դա տարածում։ «Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր հայտնի «ընդդիմադիր» շրջանակների կողմից մամուլ սպրդեց տեղեկություն, թե իբրև առաջիկայում Հայաստանի իշխանություններն Ադրբեջանին են հանձնելու Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը։ Հասկանալի է, որ կրկին իշխանության գալու մոլուցքով տառապող հայտնի շրջանակները չեն խորշում տարածել անգամ ամենաստոր և լկտի ստերը՝ այդպիսով նպատակ ունենալով նաև խուճապ և լարվածություն առաջացնել բնակչության մոտ։ Այս գործելաոճը մեկ անգամ ևս փաստում է մերկապարանոց և ստահոդ լուրերով հասարակությանը մեդիատեռորի ենթարկելու նրանց կողմից որդեգրված քաղաքականության իրականացումը։

Հարգելի՛ արարատցիներ, ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից կոչ եմ անում՝ չհավատալ տարածված ապատեղեկատվությանը։ Արարատի մարզի սահմանները հսկվում են Հայաստանի զինված ուժերի կողմից, և որևէ համայնք թշնամու վերահսկողության տակ չի անցնելու՝ ո՛չ հիմա, ո՛չ երբևէ։ Յուրաքանչյուրս մեր տեղում շարունակենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը»,- նշել էր Թևանյանը դեռևս 2021-ի հունվարի 4-ին։

9 ամիս անց, երբ նա ազատվեց մարզպետի պաշտոնից, այդ լուրերը կրկին ակտիվացան, որպես մարզպետի հեռանալու պատճառ՝ այս անգամ նշվում էր հենց Տիգրանաշենի հանձնումը, ասել է թե՝ բանը հասել էր նրա տանը, սակայն այդ ժամանակ էլ Թևոնյանը փութաջանորեն հերքեց։ Երեկ նախկին մարզպետին, որի որդին, ի դեպ, Արարատի գործող մարզպետն է, հարցրինք՝ այդուհանդերձ, ամեն ինչ ջրի երես դուրս եկավ, և հիմա Փաշինյանն է հայտարարել, որ Ադրբեջանի 86.6 հազար  ք/կմ տարածքի մեջ, որը պատրաստվում է ճանաչել, մտնում է նաև Տիգրանաշենը։ «Ես էլի պնդում եմ, որ նման բան չի լինելու, մոռացեք, չկա»,- հորդորեց Թևոնյանը՝ նշելով, որ խոսքը Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու մասին է։ Ճշտող հարցին՝ հիմա Ձե՞զ հավատանք, թե՞ Փաշինյանին, ով բառացի խոստովանեց, որ Տիգրանաշենը ևս այն տարածքների մեջ է, որը տալու են Ադրբեջանին։ «Ես ասում եմ՝ չկա, մենք մեր դիրքերում մնալու ենք, մենք մեր ճանապարհով գնալու ենք, ոչ մի բան էլ չի կարա լինի»: Բայց ինչի՞ց ելնելով եք նման պնդում անում։ «Ես գիտեմ»: Որտեղի՞ց։ «Ես մենակ ասում եմ, որ ըտենց բան չկա»: Չկա՞, թե՞ Դուք չեք ուզում հավատալ, որովհետև այդտեղ շքեղ տուն ունեք, այգիներ, բիզնես։

«Հիմա էլ ես իմ այգիներում եմ, գործ եմ անում, հեսա տուն էլ եմ գնալու, ըտենց բան չկա, ոչ էլ ստեղի ժողովուրդը մտածում ա, որովհետև ըտենց բան չկա»: Իսկ վարչապետի հայտարարություննե՞րը։ «Վայ, վարչապետի հայտարարությունն էլ ոչ մի բան չկա, ես ըտենց եմ հասկանում իր հայտարարությունից»: Նորից ներկայացրինք ասվածը, որ Փաշինյանը տրամագծորեն հակառակն է ասել։ «Լավ, էլի, ես ասում եմ, ուրեմն ըտենց ա, եթե չես հավատում, արդեն քեզնից ա, վարչապետն էլ ուրիշ բան չի ասում»։ Թևոնյանն ասաց, որ վերադարձել է և ղեկավարում է Երասխի գինու, կոնյակի գործարանը: Հարց տվեցինք նաև Երասխում կառուցվող նոր մետալուրգիական արտադրամասի մասին, որն իբրև թե ամերիկյան ներդրում է, սակայն իրականում կառուցում է Վազգեն Սարգսյանի եղբոր փեսան, որի վերաբերյալ Ադրբեջանի բնապահպանները հայտարարություն տարածեցին, թե թույլ չեն տալու աշխատել, որովհետև էկոլոգիական խնդիրներ են առաջանալու, ապա հարցրինք՝ մտահոգություն չունե՞ք, որ մի օր էլ Ձեր բիզնեսի հետ կապված նման բողոքի նոտա կհղեն, գուցե գործարանը փակելու պահանջ ներկայացնեն։ «Թող խոսան, ի՞նչ ա եղել` մինչև հիմի որ չեն խոսացել, չեն խոսա»»։