Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Արդարադատության նախարարը որոշել է գույքահարկը բարձրացնելու վերաբերյալ նոր օրինագիծ մշակել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը որոշել է գույքահարկը բարձրացնելու վերաբերյալ նոր օրինագիծ մշակել։ Շուտով հայտարարվելու է, որ պարապուրդում գտնվող բնակարանները պետք է հանել ստվերից և պարտավորեցնել տնատերերին՝ հարկ վճարել վարձով տրվող տների համար, իսկ այն տնատերերին, որոնք չեն ցանկանում վարձով տալ իրենց բնակարանները, ստիպելու են դա անել` կտրուկ, մի քանի անգամ բարձրացնելով անշարժ գույքի հարկը։ Այնպես, որ նրանց ձեռնտու չլինի դատարկ տներ ունենալը։

Թե քանի անգամ է բարձրանալու անշարժ գույքի հարկը, և ինչ թվեր կստանանք արդյունքում, դեռ հստակ չէ, բայց Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություն անելու մասին որոշումը, կարելի է ասել, արդեն ընդունված է, նախագիծն էլ, մեր տեղեկություններով, մշակման փուլում է։ Անշարժ գույքի հարկի բարձրացումը ներկայացվելու է նաև որպես տան վարձակալության չափից դուրս բարձր գները մեղմելուն ուղղված քայլ։

Կոպիտ ասած՝ կան տներ, որոնց տերերը չեն ուզում դրանք վարձով տալ, և կան տներ, որոնց տերերը պետությանը լրացուցիչ հարկ չեն վճարում։ Նախարարի տրամաբանությամբ՝՝ եթե դատարկ բնակարանները տրվեն վարձով, իսկ վարձով տների տերերը սկսեն պայմանագրեր կնքել, օրինականացնել իրենց եկամուտներն ու «մուծվել» պետությանը, վարձով տների գները կիջնեն, բյուջեն էլ լիքը փող կմտնի։ Թե չէ, տանտերերը պայմանագրեր չեն կնքում տները վարձակալությամբ հանձնելու համար, պետությանը հարկ չեն տալիս` հերիք չէ, դեռ չեն էլ ապրում այդ տներում։
Թե ինչու պետք է ավելի բարձր գույքահարկի պայմաններում վարձով տների գներն իջնեն, այլ ոչ թե ավելի բարձրանան, թերևս միայն Գրիգոր Մինասյանին է հայտնի։ Նա նաև որոշել է, որ մարդիկ չափից շատ տներ ունեն, որոնք չեն տալիս վարձով, ու այդ պատճառով պահանջարկը շեշտակիորեն գերազանցում է առաջարկին, ինչը և բերում է վարձավճարների մեծ չափերի։ Այ, եթե բոլորը, ովքեր ունեն լրացուցիչ տներ, իրենց բնակարանները հանեն շուկա, պահանջարկը կիջնի, ու տան վարձի գներն էլ կիջնեն։ Իսկ եթե չհանեն, ուրեմն, թող բարձր գույքահարկ մուծեն կամ էլ, ի վերջո, վաճառեն ու գնան։ Ոզնու համար էլ պարզ է, որ պետությունը փող քերելու նոր տեղ է գտել, մտածելով՝ տան վարձերը բարձրացրել են, դե թող մուծվեն պետությանը։

Պետք չէ տնտեսագետ լինել՝ հասկանալու համար, որ վարձակալությամբ տրվող բնակարանների և բնակելի տարածքների գները բարձրացել են ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով դեպի Հայաստան ներգաղթի պատճառով։ Բնակարանային շուկան արձագանքում է ռելոկանտների ահռելի քանակին, և ոչ միայն տան վարձն է աճում, այլև ապրանքների, ծառայությունների գները։ Հայկական շուկան, Երևանը սկսել են «աշխատել» ռելոկանտների համար, բավարարել նրանց պահանջարկը։ 2023 թվականի մայիս ամսվա տվյալներով՝ Հայաստան է այցելել մոտ 800 հազար ՌԴ քաղաքացի, դրամական փոխանցումները 3 մլրդ դոլարից ավելի են եղել։ Ներհոսքը շարունակվում է, և հայտնի չէ, թե ինչքան ժամանակ է դեռ շարունակվելու։

Արդյոք հնարավո՞ր է Երևանի դատարկ տների տերերի համար անբարենպաստ հարկային միջավայր ստեղծելով ու նրանց ստիպելով վարձով տալ տները, հագեցնել շուկան։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հեգնում է․«Իհարկե, հնարավոր է, եթե կարելի է կառուցել ցամաքային նավահանգիստ, ապա այդ բաներն ավելի հեշտ է անել։ Պարզ է, չէ՞, թե ինչ են ուզում անել։ Կավարտվի պատերազմը, հետո, ինչ է, նոր օրե՞նք են հանելու, որ նորից իջեցնեն գույքահարկը։ Այդպե՞ս են խթանում հայրենադարձությունը»,- հարցնում է տնտեսագետը։

Հիշեցնենք․ գույքահարկի բարձրացման վերաբերյալ վերջին օրենքը, հանրության դիմադրությունը հաղթահարելով, ընդունվել է 3 տարի առաջ։ Դրանով հանվեց բնակարանները չհարկելու շեմը, բարձր դրույքաչափեր սահմանվեցին մանավանդ երևանյան անշարժ գույքի վրա, այժմ էլ, ահա` անշարժ գույքի վրա լրացուցիչ հարկեր են դրվելու։ Արդարադատության նախարարությունից որևէ կերպ չարձագանքեցին մեր խնդրանքին` պարզաբանումներ տալ նոր մշակվող նախագծի վերաբերյալ։ Իհարկե, չհերքեցին էլ, որ նախագիծը կա։ Դրա սևագիր տարբերակը մենք շուտով կունենանք և կներկայացնենք ընթերցողին»: