Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը նաև միջազգային դերակատարների խղճին է․ Արցախի ՄԻՊ․ «Հրապարակ»

«Հրապարակը» զրուցել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ։

 - Մեր տեղեկություններով, ադրբեջանցիները Բերձորի անցակետում արցախյան պատերազմների մասնակիցներին թույլ չեն տալիս անցնել, հայտարարում են, որ երբ վերջիններիս դատեն, և պարզվի, որ անմեղ են, նոր կարող են հեռանալ Արցախից։

- Շատ կարևոր հարց եք բարձրաձայնում։ Եթե նման մարդիկ կան, կխնդրեի, որ անպայման ինձ հետ կապ հաստատեն, որովհետև ես ներկայացնում եմ, որ նման խնդիր կարող է ծագել, իսկ միջազգային կառույցի ներկայացուցիչներն ասում են, որ կոնկրետ փաստեր են պետք։ Մեզ, համենայնդեպս, նման օրինակ չեն ներկայացրել։

- Սա ի՞նչ է՝ ցեղասպանական քաղաքականությո՞ւն, թե՞ միջազգային իրավական պրակտիկայում ընդունված իրավական գործընթաց։

- Իրականում Ադրբեջանի նախագահի կողմից համաներման մասին հայտարարությունները և նման հիմարություններն իրականության և իրավական որևէ հիմքի հետ կապ չունեն, և, ընդհանրապես, մեր հակամարտության պատմության հետ ծանոթ բոլորը գիտեն, որ Արցախի ինքնապաշտպանական բոլոր մարտերը, պատերազմներն ուղղվել են հենց իրավունքների պաշտպանության համար։ Միջազգային իրավունքը տալիս է ինքնապաշտպանության այդ իրավունքը, որը և Արցախի ժողովուրդը բոլոր ժամանակահատվածներում իրացրել է։ Եվ եթե որևէ մեկը իրավական տեսանկյունից կարող է ասել, որ այդ մարդիկ ռազմական հանցագործ են, ապա ոչ միայն ոչինչ չի հասկանում միջազգային իրավունքից, այլև հատուկ ուղղորդված՝ մի քիչ կոշտ կհնչի՝ ցնդաբանություններ է դուրս տալիս։ Որևէ ձևով անձանց իրավունքը սահմանափակել նրա համար, որ իրացրել են իրենց ինքնապաշտպանության իրավունքը՝ սա աբսուրդի հասնող իրավիճակ է։ Արցախում տղամարդկանց մեծամասնությունն է մասնակցել ռազմական գործողություններին, և այդ առումով կարող ենք ասել, որ եթե կան նման խոսակցություններ, ապա թիրախում տղամարդկանց մեծամասնությունն է հայտնվում։

- Այսինքն՝ ցեղասպանական գործունեությո՞ւն է սա։

- Միանշանակ է այն, որ Ադրբեջանի բոլոր քայլերը, գործողություններն ու նման հայտարարությունները հենց այդ նպատակին են միտված։ Ես՝ որպես մարդու իրավունքների պաշտպան կամ մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմ, բազմիցս բարձրաձայնել եմ և շարունակում եմ ահազանգել դրա մասին, որ այն բոլոր գործողությունները, որոնք այսօր կիրառվում են ադրբեջանական ղեկավարության կողմից, ուղղված են Արցախի ժողովրդի ցեղասպանությանը, նպատակ են հետապնդում ոչնչացնելու։ Անգամ, տեսեք` «Լեռնային Ղարաբաղ» տերմինի չօգտագործումն արդեն իսկ խոսում է այն մասին, որ իրենք ոչնչացնում են այն ամենը, ինչը կապված է Լեռնային Ղարաբաղի և ԼՂ ժողովրդի հետ։ Այո, սա ցեղասպանական նպատակներ հետապնդող քաղաքականություն է, և Ադրբեջանն ամեն օր իր գործողություններով դա է ապացուցում։

- Չնայած Ադրբեջանի չափազանց ագրեսիվ հռետորիկան ու քաղաքականությունն Արցախի նկատմամբ և միջազգային հանրության՝ լուռ դիտորդի դերում հանդես գալը չե՞ն խոսում այն մասին, որ միջազգային իրավունքը դարձել է այս կամ այն երկրների շահերի սպասարկման լծակ։

- Այսօր միջազգային իրավունքը տարբեր դերակատարների կողմից կիրառվում և մեկնաբանվում է՝ հարմարեցվելով սեփական շահերին՝ լինի դա քաղաքական, տնտեսական և այլն։ Խոսքը միայն միջազգային իրավունքի մասին չէ, այլ նաև, ցավոք սրտի, մարդու իրավունքների վերաբերյալ բազմաթիվ կոնվենցիաների և դրանցում ամրագրված իրավունքների մասին։ Այդ հիասթափությունը, որ կա միջազգային հանրության անտարբերության պատճառով, ուղղակի աննկարագրելի է։ Վեց ամիս շարունակ մենք ահազանգում ենք այդ իրավիճակի մասին, բայց գոնե մեկ միջազգային պաշտոնյա այս ընթացքում չի եղել Արցախում, որպեսզի հավաստի տեսնի, թե ինչ է կատարվում` արդյոք մեր ահազանգերն օբյեկտի՞վ են, օրինաչա՞փ են, թե՞ ոչ։ Եվ երբ իմ կողմից հարց է բարձրացվում` գոնե այդ առումով ինչու որևէ տեղաշարժ չկա, միշտ բացատրում են, որ Ադրբեջանը չի թողնում կամ խոչընդոտներ է հարուցում։ Եվ մենք գալիս ենք այն եզրակացության, որ, այո, հարմարեցված է պետությունների շահերին, և զուտ միայն իրավական դաշտում հաջողություն ունենալը որևէ ձևով չի երաշխավորում իրական իրավունքների պաշտպանություն։ Եվ օրինակն ունենք, 2023 թ. փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որն արդեն 112 օր շարունակ Ադրբեջանի կողմից չի կատարվում։ Լրջագույն ճգնաժամ է այս առումով՝ թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ նաև աշխարհում առհասարակ, և այս հումանիտար ծանր դրությունը նաև հենց միջազգային դերակատարների խղճին է։

- Հայաստանյան Ձեր գործընկերոջ, ՀՀ իշխանությունների հետ համագործակցո՞ւմ եք, կապ կա՞, թե՞ այդտեղ էլ է բլոկադային «իրավիճակ»։

- Հայաստանի իմ գործընկերոջ հետ հաղորդակցության մեջ ենք, պարբերաբար՝ գրեթե ամենօրյա ռեժիմով շփվում ենք, անհրաժեշտ տեղեկատվություն փոխանցում ենք։ Ես պետք է գոհունակությամբ նշեմ, որ բոլոր պաշտպանների պարագայում էլ, ում հետ ես անձամբ աշխատել եմ, սկսած պրն Թաթոյանից, բոլորն էլ կոնկրետ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության առումով մշտապես պատրաստակամ են եղել, և աշխատել ենք առանց որևէ խոչընդոտի։ Եվ այսօր էլ այդ համագործակցությունը շարունակվում է՝ թե՛ ներքին հարցերի հետ կապված դիմումներ փոխանակելու, թե՛ պետական մարմիններից մարդկանց իրավունքները պաշտպանելու և թե՛ միջազգային հարթակներում մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցը բարձրացնելու առումով։

- Արցախցիները հիմնականում ի՞նչ հարցերով են դիմում Ձեզ։

- Շրջափակմամբ և հումանիտար իրավիճակով պայմանավորված դիմումներն աճել են, որովհետև օբյեկտիվորեն հայտնվելով նման ծանր իրավիճակում՝ մարդիկ առավել մեծ պաշտպանության և աջակցության կարիք ունեն։ Խնդիրները տարբեր են, պահպանվում են այն խնդիրները, որոնք կային մինչև շրջափակումը՝ տարբեր իրավունքների հետ կապված. աշխատանքային, սոցիալական և այլն: Բայց շրջափակմամբ պայմանավորված, շատ հաճախ դիմում են տարբեր ծրագրերից՝ պետության կողմից գործարկված տարբեր փաթեթներից օգտվելու ժամանակ առաջացող խնդիրները մեր միջամտությամբ կարգավորելու և շրջափակմամբ հարուցված իրավիճակների, օրինակ, բաժանված ընտանիքի անդամների իրավունքների և այլ հարցերով։ Տարբեր են խնդիրները՝ առողջապահական, հումանիտար, բոլոր ոլորտներին վերաբերող բողոքներ և դիմումներ ստանում ենք և մեր լիազորությունների շրջանակներում փորձում ենք օգտակար լինել»։