Իրանը մեծացրել է հարձակողական անօդաչու թռչող սարքերի արտահանումը Ռուսաստան
Վերջին ամիսներին Ռուսաստանն աշխատում էր մեծ քանակությամբ հարձակողական անօդաչու սարքերի երկարաժամկետ մատակարարումներ ապահովելու ուղղությամբ: Այս մասին գրում է բրիտանական ռազմական հետախուզությունը։
Իրենց վերջին թարմացման մեջ բրիտանական հետախուզության փորձագետները նշում են, որ Ռուսաստանը օդային ճանապարհով իրանական անօդաչու թռչող սարքերի փոքր խմբաքանակներ ստանալուց հետո ավելի մեծ խմբաքանակներ է ստացել ծովային ճանապարհով։
Ռուսաստանը նույնպես փորձում է անօդաչու թռչող սարքերի սեփական արտադրություն հիմնել, գրեթե անկասկած՝ Իրանի օգնությամբ։