Ադրբեջանցիներն օկուպացված Քարվաճառում իրականացնում են ուժեղացված մարտական հերթապահություն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով ադրբեջանական ստորաբաժանումները ծառայողական բարձր մակարդակի են անցել։ Այս մասին գրում է Haqqin.az-ը։
Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել են, որ բարդ, բարձր լեռնային տեղանքում դիրքերում տեղակայված ստորաբաժանումներում ամենօրյա ռեժիմին համապատասխան կազմակերպվում է շուրջօրյա մարտական հերթապահություն, իրականացվում է շարունակական ծառայություն։