Պակիստանը Ռուսաստանից գնած նավթի դիմաց վճարել է չինական յուանով
Պակիստանը հունիսի 11-ին Կարաչիում մատակարարված ռուսական նավթի դիմաց վճարել է չինական արժույթով, այլ ոչ թե ԱՄՆ դոլարով:
Այս մասին Reuters-ի հետ հեռախոսազրույցում ասել է Պակիստանի նավթի հարցերով պետնախարար Մուսադիկ Մալիկը։
«Վճարումը կատարվել է յուանով»,- ասել է նա՝ չբացահայտելով կոմերցիոն մանրամասները։
Մայիսին էներգետիկայի նախարար Խուրրամ Դաստգիր Խանը հայտարարել էր, որ Պակիստանի իշխանությունները գնման համար վճարել են դոլարով։