Ադրբեջանցիները կրկին կրակել են Սոթքի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հունիսի 13-ին՝ ժամը 11:30-11:45-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տրետուքի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել է նաև ականանետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Հայկական կողմում տուժածներ չկան: