Խոշոր հրդեհ՝ Սումգայիթում
Սումգայիթում գտնվող Էթիլեն-պոլիէթիլենային գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել։
Այս մասին հայտնում է APA գործակալությունը՝ հղում անելով երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությանը։
Դեպքի վայրում աշխատում են մեծ թվով հրշեջներ։ Հրդեհը դեռևս մարել չի հաջողվում։