Մենք պատրաստ ենք գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում. Էրդողան
Թուրքիան պատրաստ է գլխավոր հյուպատոսություն բացել օկուպացված Շուշիում: Այս մասին երեքշաբթի օրը Բաքվում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ընդլայնված կազմով բանակցությունների ժամանակ։
«Մենք պատրաստ ենք գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում, երբ Բաքուն ցանկանա, և դա ուղերձ կլինի ողջ աշխարհին, մասնավորապես՝ Հայաստանին»,- ասել է Էրդողանը:
«Մենք վճռական ենք զարգացնելու մեր հարաբերությունները բոլոր ոլորտներում, որոնք Շուշիում հռչակագրի ստորագրմամբ (2021թ. հունիսի 15-ին) հասան դաշնակցային մակարդակի»,- հավելել է Էրդողանը: