Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են համատեղ նախաձեռնություններըԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ AIPS-իՄթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արելՌուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջևԻրանի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա վճռական և հզոր պատասխանի․ ԱրաղչիԻնքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLurՄեդալներ՝ Վրաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարիցՏարածաշրջանում, որտեղ մենք չենք կարողանա նավթ վաճառել, ոչ ոք նավթ չի վաճառի․ ՂալիբաֆWildberries-ը սկսել է առաջին վճարումները կատարել վաճառողներին պահեստի վրա հարձակումից հետոԿասեցվել են Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներըՔրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցիՀարավային Կորեայում ընդլայնվում են կիբեռանվտանգության միջոցառումներըԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունըՌուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին. ՊեսկովԶելենսկին ամերիկացիների հետ քննարկել է պատերազմի դադարեցման հարցերը. ԼրագրողՄԱԿ-ը կոչ է արել մեծացնել աջակցությունը փախստականներինՄոսկվայի մարզից ավելի քան 33 հազար միգրանտ է արտաքսվելՌուսաստանը ռեկորդային ծավալի նավթ է մատակարարում Հնդկաստանին. BloombergՄի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ Խաչիկ Գալստյանի ուղերձըԿոնգոյում և Ուգանդայում Էբոլայից մահացել է ավելի քան 1000 հոգիԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելուցՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՌուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և ծովային նավերին«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրաՉինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցումՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ շփվելու հնարավորությունիցՓաշինյանը և Գերմանիայի կանցլերը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըԲարձր եմ գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը․ Փաշինյանը՝ ԲըրնհեմինՃամբարակի զորամասում միջադեպի հետևանքով մահացած Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր․ Տիգրան ԱբրահամյանԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն արդեն ունի 18 զոհ և 500 վիրավորՀրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներԻրազեկում․ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան և Նոր Հաճըն համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներԻնչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից Փրկարարները բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամՊենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը օգնում են ԻրանինԹերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ի լցակայանը տուգանվել է ավելի քան 1,2 մլն դրամով
Հայաստանում մեկնարկում է ամենահնամյա «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը. կներկայացվեն 20 երկրի թատրոններ (լուսանկարներ)
Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ հուլիսյան զեկույցն ահազանգում է արդեն ձևավորվող վտանգավոր միտումների մասին. Դավիթ ԱնանյանԴոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազելԱրձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Մեքենան Եղեգիս-Շատին ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը
Ուկրաինան այժմ հարձակվում է Ռուսաստանի խոշորագույն մսամթերք արտադրողի օբյեկտների վրա«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Պաշտոնանկություններ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների պաշտոնների նշանակման վիճակահանությունըՎառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են և չեն ազդի տնտեսական աճի վրա․ Պուտին
Վազող տողեր

Լելե-Թեփեի հակագրոհի, 700 զինվորի սպանության և դրա մոդերատորի հետքերով

2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի Քննչական կոմիտեն մեղադրանք առաջադրեց Արցախի պաշտպանության բանակի նախկին նախարար Ջալալ Հարությունյանին։

Ջալալ Հարությունյանին մեղադրեցին այն բանի համար, որ 44-օրյա պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 7-ին, նա հակահարված է ձեռնարկել այն դեպքում, երբ հայկական կողմը 1։5 հարաբերակցությամբ թե՛ քանակապես, թե՛ որակապես զիջել է հակառակորդին, մինչդեռ հակահարձակման անցնելու դեպքում անհրաժեշտ է հակառակորդին գերազանցել 1:3 հարաբերակցությամբ։

Թե ինչ հակագրոհի մասին է խոսքը և քանի հայ զինվոր է սպանվել ձախողված հակագրոհի հետևանքով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չսպասելով վերջնական դատավճռի, հայտարարեց Ազգային ժողովում։

«Ասում են, թե ես ասել եմ՝ Սերժ Սարգսյանը Լելե-Թեփեն հանձնել ա, գնացե՛ք, գրավե՛ք, և այդ ընթացքում 700 զոհ է եղել։ Կատարյալ անհեթեթություն։ Այդ առաջարկն ընդունելի է համարել գեներալ, կյանքի կոչման հնարավորությունը հավանական է համարել գեներալ։ Ես խոսակցությանը ներկա եմ եղել և մոդերացիա եմ արել, բայց կարծիք չեմ հայտնել»,- 2021 թվականի ապրիլի 4-ին հայտարարեց Հայաստանի վարչապետը` այդպիսով 700 հայ զինվորի սպանության մեղքը բարդելով Ջալալ Հարությունյանի վրա։

Հարությունյանին մեղադրանք առաջադրելուց հետո, հասարակությունը սպասում էր պատասխանատվության՝ 700 հայ զինվորի կյանքը չխնայելու համար, բայց արի ու տես, որ մեղադրանք առաջադրելուց ամիսներ անց Հարությունյանին առաջադրված մեղադրանքը դատարանով չհաստատվեց և նրա նկատմամբ քրեական հետապնդումը կասեցվեց այն դեպքում, երբ երկրի վարչապետն այդ գործի հետ կապել էր 700 հայ զինվորի կյանքը և բարոյական ծանրագույն հարված հասցրել նաև բանակի մարտունակությանը։

Հայաստանի վարչապետին լսած և իր խրամատում կանգնած ցանկացած զինվոր ամեն րոպե կարող է մտածել, որ իրեն հակահարձակման հրահանգ կարող է տալ իր կյանքը չարժևորող, իրեն թնդանոթի մսի տեղ դնող մի ղեկավար։ Ամեն մի զինվոր կարող է մտածել, որ կարժանանա այն նույն ճակատագրին, ինչ Լելե-Թեփե բարձունքը գրավելու հրահանգ ստացած այն 700-ը, և դեռ հարց է, թե աչքի առաջ նման պատկեր ունենալով՝ որքանով զինվորը կլինի մարտունակ։

Պատերազմում զոհված զինվորներին «պլյուս-մինուսով» հաշվող երկրի ղեկավարի կողմից 700 հայ զինվորի սխալ ի սկզբանե hաշվարկած ու պարտության դատապարտված հակագրոհի ուղարկելու հրահանգը Ջալալ Հարությունյանին վերագրելը, ապա գործը կասեցնելը ծանրագույն հարված է նաև բանակում այսօր իրենց ծառայությունն իրականացնող գեներալների համար։ Չնայած՝ ոչ պակաս է Հարությունյանի եթե ոչ իրավական, ապա բարոյական պատասխանատվությունն այն բանում, որ պատերազմից հետո համաձայնեց լքել Արցախն ու տաք աթոռի տեղավորվել Նիկոլ Փաշինյանի ենթակայությամբ։ Հիմա էլ՝ որ լռել է ու առնվազն բարի համբարն արատավորելու համար չի մեղադրում Փաշինյանին։ 

Վերադառնալով․ երբ ամեն օր Ադրբեջանը խոսում է Հայաստանի դեմ ռազմական գործողությունների անցնելու մասին, երբ Արցախը կանգնած է հերթական պատերազմի շեմին, գեներալներից ոչ ոք ապահովագրված չէ Փաշինյանի կողմից ևս մեկ մեղադրական լսելուց, մեղադրվելուց, բարոյազրկվելուց, գեներալական ուսադիրները պոկելու աստիճան նվաստանալուց։

Պատահակա՞ն է արդյոք բանակի շարունակական կազմաքանդման ու ջլատման այս ակցիան, թե պատերազմից հինգ պակաս երկրում, թե ոչ, թողնում ենք ընթերցողների դատին։

NEWSPRESS.am