Ուկրաինայում կռիվը պատասխան է կարմիր գծերի հատմանը. Պուտին
Ուկրաինայում կռիվը պատասխան է կարմիր գծերի հատմանը: Այս մասին նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ամեն ինչ չէ, որ կարելի է լուսաբանել լրատվամիջոցներով, երբ հարվածներ ենք հասցնում Ուկրաինայի ողջ էներգետիկ համակարգին, սա կարմիր գծերի հաղթահարման պատասխան չէ՞։ Իսկ Կիևի մոտ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության շտաբի փաստացի ոչնչացումը, սա պատասխան չէ՞: Եկեք այս ապուշների նման հարվածներ չհասցնենք քաղաքացիական օբյեկտներին, բնակելի տարածքներին։ Իհարկե, մենք սա չենք անի։ Մենք կշարունակենք պատասխանել»,- ասել է Պուտինը: