Պենտագոնը դեռ չի կարող հաստատել ուկրաինական հակահարձակման ժամանակ ոչնչացված ամերիկյան տեխնիկայի մասին լուրերը
Պենտագոնը դեռ չի կարող հաստատել ուկրաինական հակահարձակման ժամանակ ամերիկյան տեխնիկայի, մասնավորապես՝ 16 «Բրեդլի» զրահամեքենայի ոչնչացման բոլոր տեսանյութերն ու լուսանկարները:
Այս մասին ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհը։
«Ոչնչացված 16 տեխնիկայի վերաբերյալ ես տեսել եմ այդ հաղորդումները, բայց չեմ կարող հաստատել որոշ տեսանյութեր և լուսանկարներ»,- ասել է Սինգհը՝ հավելելով, որ Պենտագոնը կշարունակի ուսումնասիրել այդ տեղեկատվությունը: