Ոչ մի երկիր Հայաստանին չի աջակցում, ինչպես Ֆրանսիան. Քեթրին Կոլոնա
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան Եվրախորհրդարանում հայ-ադրբեջանական հարցերի շուրջ լսումների ժամանակ մի շարք հայտարարություններ է արել.
«Աշխարհում ոչ ոք ավելին չի անում, քան Ֆրանսիան Հայաստանի և իր հարևանի միջև խաղաղության հասնելու համար: Մենք կանգնած ենք Հայաստանի կողքին՝ հասնելու արդար որոշման: Ոչ մի երկիր Հայաստանին չի աջակցում, ինչպես Ֆրանսիան: Լայն իմաստով ԵՄ առաքելությունը մեր գործունեությունն է, և այն օգնում է նվազեցնել լարվածությունը: Ադրբեջանից պահանջում ենք բացել Լաչինի միջանցքը»,-նշել է նա: